Կիտրոն․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Կիտրոն․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Կիտրոնի օգտակարության մասին գիտեն բոլորը, սակայն թե կոնկրետ ինչ հատկություններով է օժտված, դժվարանում են ասել։

Կիտրոնի հայրենիքը համարվում է հարավարևելյան Ասիան, որտեղից այն տարածվել է ամբողջ աշխարհով մեկ։ Այն օգտագործում են տարատեսակ ուտեստներ, ըմպելիքներ, քաղցրավենիք ու սոուսներ պատրաստելիս։ Կիրառվում է նաև բուժման և կոսմետիկ նպատակներով։

Կիտրոնը մեծ քանակությամբ օրգանական թթուներ, շաքար, բջջանյութ, ֆլավոնոիդներ, ֆիտոնցիդներ, եթերային յուղեր է պարունակում, B խմբի, ինչպես նաև A, C, E, P վիտամիններ, մակրոտարրեր և միկրոտարրեր՝ կալիում, երկաթ, նատրիում, մագնիում, մոլիբդեն, բոր, ֆտոր և հանքային այլ նյութեր։ Ընդ որում վիտամին C-ի քանակությունն ավելի քիչ է, քան նարինջում, թուրինջում, բուլղարական բիբարում, մասուրում և սև հաղարջում։

Կիտրոնի կալորիականությունը

100գր կիտրոնի կալորիականությունը 30 կկալ է։

Օգտակար հատկությունները

Կիտրոնը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը, հարբուխի կանխարգելման հրաշալի միջոց է։

Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, ամրացնում է սրտամկանը, խորհուրդ է տրվում օգտագործել աթերոսկլերոզի դեպքում։

Լավ է ազդում գլխուղեղի և նյարդային համակարգի աշխատանքի վրա, օգնում է կարգավորել քունը։

Կարգավորում է մարսողական համակարգի աշխատանքը, նպաստում է թթվայնության նվազմանը, լավացնում է լյարդի աշխատանքը, օգնում է օրգանիզմից դուրս հանել խարաններն ու թունավոր նյութերը, օգնում է լուծել փորկապության խնդիրը։

Կիտրոնն օժտված է միզամուղ ազդեցությամբ, նպաստում է միզապարկի և երիկամային քարերի տարրալուծմանը։

Հղիության ընթացքում կարող է օգնել հաղթահարել տոքսիկոզը։

Խորհուրդ է տրվում օգտագործել ռևմատիզմ և ռադիկուլիտ ունեցող մարդկանց։

Օգնում են ամրացնել եղունգները և ոսկորները։

Կանոնավոր օգտագործման դեպքում կիտրոնն օգնում է դանդաղեցնել ծերացման պրոցեսը և օժտված է երիտասարդացնող հատկությամբ։

Հակացուցումները

Կիտրոնը հակացուցված է խոցային հիվանդության դեպքում։ Ստամոքսաղիքային այլ հիվանդությունների դեպքում նախքան օգտագործումը հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ այն կարող է նաև ալերգիկ սուր ռեակցիա առաջացնել։

 

Թարգմանությունը և խմբագրումը՝ sotskiy.am-ի

views 23285
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում