Սպիտակ կաղամբ

Սպիտակ կաղամբ

Սպիտակ կաղամբը ճիշտ սնուցման անբաժանելի բաղադրիչներից է, որովհետև հարուստ է մարդուն անհրաժեշտ օգտակար վիտամիններով և հանքանյութերով։ Պարունակում է բջջանյութ, կրախմալ, պեկտիններ, օրգանական թթուներ, շաքար, ամինաթթուներ, վիտամին C, E, K, P, U, ինչպես նաև B խմբի վիտամիններ, կալիում, մագնիում, ֆոսֆոր, ծծումբ, յոդ, երկաթ, կոբալտ, բոր, ցինկ և այլ նյութեր։

Կալորիականությունը

100 գրամ կաղամբը 30 կկալ է։

Օգտակար հատկությունները

Նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը։

Նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը։

Օգտակար է սրտանոթային համակարգի համար, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, լավացնում է արյան շրջանառությունը և արյան կազմը, օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկը։

Բարենպաստ ազդեցություն է թողնում ստամոքսաղիքային տրակտի աշխատանքի վրա, այն պաշտպանում է տարաբնույթ հիվանդություններից, լավացնում է ստամոքսի միկրոֆլորան, կարգավորում է նյութափոխանակությունը, նպաստում խարանների դուրսբերմանը։

Օգտակար է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար։

Օգտակար է նաև ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար։

Դրական ազդեցություն է թողնում բերանի խոռոչի վրա, օգնում պայքարել լնդերի արյունահոսության, ստոմատիտի և նույնիսկ ատամնացավի դեմ։

Միջին և բարձր տարիքի անձանց խորհուրդ է տրվում ամեն օր կաղամբ ուտել։

Հակացուցումները

Պանկրեատիտի, ստամոքսաղիքային տրակտի և երիկամների հիվանդությունների սրման դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և նոր միայն սննդում օգտագործել կաղամբը։

views 10863
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում