Սրտի հիվանդությունները հղիության ընթացքում

Սրտի հիվանդությունները հղիության ընթացքում

«Սրտի հիվանդություններ» ասվածը լայն հասկացություն է։ Այն տարբեր ծագում ու կլինիկական պատկեր ունեցող հիվանդությունների բավականին մեծ խումբ է։ Սրտի հիվանդությունները կարող են պայմանավորված լինել սրտի բնածին արատներով, հիպերտենզիայով և հիպոտենզիայով, սրտանոթային համակարգի բորբոքումներով և այլն։

Պատճառները

Հղիության ընթացքում ֆիզիոլոգիական բնական փոփոխություններ են կատարվում, որոնք ուղեկցող բարդությունների ֆոնին կարող են սրտի հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։

Այդ փոփոխություններն են՝

  • երակների լայնացում, 
  • սրտի զարկերի հաճախակիացում, 
  • մարմնի զանգվածի ավելացում, 
  • ֆիզիկական ծանրաբեռնվածություն, 
  • սթրես, 
  • հիպոթիրեոզ։ 

Վտանգը մեծանում է, եթե սրտի հիվանդությունը զարգացել է նախքան բեղմնավորումը։ Նյու Յորքի սրտաբանական ասոցիացիան առանձնացնում է հիվանդությունների չորս դաս։ Առաջին երկուսն այնքան էլ վտանգավոր չեն, իսկ այ վերջին երկուսը մեծ սպառնալիք են կյանքի համար։

Ախտանշաններն ու ախտորոշումը

Ախտորոշումն իրականացվում է նախքան հղիությունը, հատկապես՝ սրտի բնածին արատների դեպքում, սակայն կան հիվանդություններ, որոնք զարգանում են առանց ախտանշանների, և կլինիկական պատկերն ի հայտ է գալիս հղիության ֆոնին հիվանդության սրման դեպքում։

Այդպիսի հիվանդություններից են՝

  • սրտի իշեմիկ հիվանդություն, 
  • թոքային հիպերտենզիա,  
  • կարդիոմիոպատիայի որոշ տեսակներ, 
  • աորտայի և թոքային անոթների ախտահարում, 
  • միտրալ ստենոզ, 
  • միջնախասրտային որմի ձևախեղում։ 

Հղիության ընթացքում ախտորոշման հիմնական մեթոդը էլեկտրասրտագրությունն է և էխոկարդիոգրաֆիան։ Հղիության ընթացքում խորհուրդ չի տրվում կրծքավանդակի ռենտգեն կատարել։

Հիվանդության ախտանշաններն են՝

  • անբնական, առանց պատճառի առաջացած հևոց, 
  • արագ հոգնելիություն, 
  • կրկնվող գլխապտույտ և ուշագնացություն, 
  • սրտի շրջանի ցավ, 
  • սրտի զարկերի արագացում։ 

Ծանր գեստոզի դեպքում (հատկապես ուշ ժամկետներում) հարկավոր է դիմել բժշկի և ստուգել սրտանոթային համակարգի աշխատանքը։

Բարդությունները

Սրտի հիվանդությունը կարող է բացասաբար անդրադառնալ ոչ միայն մոր, այլև երեխայի առողջական վիճակի վրա։ Մոր դեպքում կարող է առաջացնել գեստոզ, հղիության ընդհատում, չզարգացող հղիություն, մահ։ Երեխայի վրա մոր սրտի հիվանդությունը կարող է հետևյալ կերպ անդրադառնալ՝ ֆիզիկական և մտավոր զարգացման հապաղում ոչ միայն ներարգանդային շրջանում, այլև ծնունդից հետո, սրտանոթային համակարգի հիվանդություններ, որոշ օրգան-համակարգերի անոմալ աշխատանք, պերինատալ մահ կամ մահ ծննդաբերությունից քիչ անց։

Բուժումը

Հղիության ամբողջ ընթացքը հսկվում է մասնագետների կողմից։ Հնարավոր է, որ ստացիոնար կամ ամբուլատոր բուժում նշանակվի։ Բուժման մարտավարությունը որոշվում է ըստ մոր և երեխայի վիճակի, հիվանդության կլինիկական պատկերի ու առաջացման պատճառների։

Կանխարգելումը

Սրտի հիվանդությունների կանխարգելման լավագույն ձևը դրանց վաղ, նախքան բեղմնավորումն ախտորոշումն ու բուժումն է։ Այն թույլ կտա խուսափել ծանր բարդություններից։

Մի քանի խորհուրդ

  • Օրվա կարգ սահմանեք։ Այդ թույլ կտա խուսափել անսպասելի ծանրաբեռնվածությունից։ 
  • Ամեն օր զբոսնեք, մաքուր օդ շնչեք և լիարժեք հանգստացեք։  
  • Ռացիոնալ սնվեք։ Չափից շատ ուտելը ծանրաբեռնում է ոչ միայն ստամոքսաղիքային համակարգը, այլև սրտանոթային համակարգը, իսկ քաշի ավելացումը մեծացնում է արյան հոսքը և ծանրաբեռնում է սրտի աշխատանքը։ 
  • Հրաժարվեք ֆիզիկական և հուզական մեծ էներգիա պահանջող զբաղմունքներից։ 
  • Կանոնավոր այցելեք բժշկի և կատարեք անհրաժեշտ հետազոտությունները։ 
  • Վիտամիններ կամ վիտամինային համալիր օգտագործեք (միայն բժշկի նշանակմամբ)։
Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը հղիության վաղ շրջանում չի համարվում…

Ի՞նչ ինֆեկցիաներ կարող են առաջանալ հղիության ընթացքում.կանխարգերում և բուժում

Ի՞նչ ինֆեկցիաներ կարող են առաջանալ հղիության ընթացքում.կանխարգերում և բուժում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը դառնում է ավելի …

Ինչպե՞ս սնվել հղիության ընթացքում

Ինչպե՞ս սնվել հղիության ընթացքում

Ահա ճիշտ սնուցման հիմնական սկզբունքները հղիության ընթացքում

Էպիլյացիան հղիության ընթացքում

Էպիլյացիան հղիության ընթացքում

Ո՞ր տեսակի էպիլյացիան ընտրել, ե՞րբ և ո՞ր եռամսյակում