Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն
(ԳԷՌՀ) Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը (ԳԷՌՀ) տարածված հիվանդություն է, որն արտահայտվում է ստամոքսային պարունակության հետհոսքով դեպի կերակրափող, որն էլ հաճախ ուղեկցվում է կերակրափողի լորձաթաղանթի վնասվածքով (էզոֆագիտ): Հաճախ ԳԷՌՀ-ն ուղեկցվում է հետևյալ ախտանիշներով.
• այրոց
• բխկոց՝ օդի կամ ստամոքսի պարունակության դուրս մղմամբ
• դիսպեպսիկ երևույթ (որովայնի վերին հատվածում ցավ կամ ծանրություն, սրտխառնոց, «լեփ-լեցուն ստամոքսի» զգացողություն և այլն: Որոշ դեպքերում ԳԷՌՀ-ը կարող է ուղեկցվել ավելի քիչ բնորոշ ախտանիշներով.
• հազ,
• խռպոտություն և կոկորդի ցավ,
• բերանի տհաճ հոտ,
• կրծքավանդակի ցավ,
• քթից հոսք կամ քթի փակվածություն,
• միջին օտիտ,
• ատամի էմալի քայքայում և բերանի խոռոչի այլ խնդիրներ։ Շատ հաճախ ԳԷՌՀ-ով տառապող հիվանդներին սխալմամբ ախտորոշում են գաստրիտ, բայց գաստրիտը, որպես այդպիսին, ավելի քիչ է տարածված, քան ԳԷՌՀ-ը և ախտորոշվում է ըստ էնդոսկոպիայի ժամանակ ստամոքսի լորձաթաղանթից վերցված նմուշի բնութագրական փոփոխությունների։ ԳԷՌՀ-ի ախտորոշման համար անհրաժեշտ է՝
• Էնդոսկոպիկ ուսումնասիրություն,
կ երակրափողի մանոմետրիա,
• PH-ի ամբուլատոր 24-ժամյա մոնիտորինգ,
• ռադիոգրաֆիկ ուսումնասիրություն ,
• ՀՏ(КТ), ՄՌՏ և ՈՒՁՀ սովորաբար չեն իրականացվում ԳԷՌՀ-ի ախտորոշման համար: ԳԷՌՀ-ի բուժումը ներառում է երեք փուլ. 1. կենցաղի փոփոխություն,
• ավելորդ քաշից ազատվելը, հատկապես, եթե առկա է ճարպակալում,
• որոշ մթերքների բացառություն կամ սահմանափակում (ալկոհոլ, շոկոլադ, սուրճ, ցիտրուս, լոլիկ, սոխ, սխտոր): Պետք է հասկանալ, որ տարբեր մթերքներ կարող են հրահրել ռեֆլյուքսի սրումը,
• սննդի կոտորակային ընդունում՝ փոքր չափաբաժիններով,
• ընդունեք հորիզոնական դիրք` ուտելուց առնվազն 3 ժամ հետո,
• մահճակալի գլխի հատվածի տարբերությունը պետք է կազմի մոտ 20 սմ,
• խուսափեք թեքումներից և կռանալուց, եթե այդպիսի շարժումները հրահրում են ռեֆլյուքսի զարգացում։ 2. Դեղորայքային բուժում.
• պրոտոնային պոմպի ինհիբիտորներ (օմեպրազոլ, լանսոպրազոլ, ռաբեպրազոլ և այլն),
• H2 ռեցեպտորների պաշարիչներ (ռանիտիդին, ֆամոտիդին և այլն),
• պրոկինետիկներ (օրինակ՝ մետոկլոպրամիդ),
• անտացիդներ (ալյումինի հիդրօքսիդ, մագնեզիումի հիդրօքսիդ և այլն): 3. Վիրաբուժական բուժում Վիրաբուժական միջամտության ցուցումներ.
• եթե դեղորայքի թերապիայից հետո ախտանիշները չեն վերանում,
• եթե հիվանդը ցանկանում է, որ վիրահատություն իրականացվի, և դրա համար հակացուցումներ չկան,
բարրետի կերակրափող,
• դաշտանադադարում գտնվող կանայք, ովքեր ունեն օստեոպորոզ,
• երբ չեն պահպանում դեղորայքի թերապիայի ճիշտ ռեժիմը,
• սրտի խանգարում ունեցող հիվանդներ,
• երիտասարդ տարիք։
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին