Ինչպե՞ս նվազեցնել առիթմիայի զարգացման ռիսկը
Ինչպե՞ս նվազեցնել առիթմիայի զարգացման ռիսկը
Առիթմիան սրտի անկանոն աշխատանքն է: Այն խախտում է օրգանների արյան մատակարարման գործընթացը: Ախտանիշներն են.
• սրտի անկանոն բաբախում
• սրտի զարկերի դանդաղեցում
• ցավ կրծքավանդակում
• գիտակցության կորուստ
• գլխապտույտ
• գիտակցության մթագնում
Մեթոդ 1. Փոխեք կենսակերպը
1 Շաբաթը 5 օր՝ առնվազն 30 րոպե, զբաղվեք սպորտով։ Այն կարող է ազատել ավելորդ քաշից, ինչպես նաև օգնել սրտին ավելի արդյունավետ աշխատելու:
2 Դադարեցրեք ծխելը և խմելը: Ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը հանգեցնում է արյան անոթների նեղացմանը, ինչի հետևանքով սիրտը սկսում է ավելի ակտիվ աշխատել և առաջացնել առիթմիա:
3. Խուսափեք սթրեսից: Սթրեսի պատճառով օրգանիզմում բարձրանում է կորտիզոլ հորմոնի մակարդակը, որը նեղացնում է անոթները և առաջացնում առիթմիա:
4 Հնարավորինս քիչ օգտագործեք կոֆեին։ Այն արագացնում է սրտի բաբախը և կարող է հրահրել առիթմիա:
5 Դեղամիջոցներ ընդունելուց առաջ ուշադրություն դարձրեք ցուցումներին։ Որոշ դեղեր կարող են դառնալ առիթմիայի զարգացման պատճառ:
Մեթոդ 2. Ճիշտ սննդակարգ
1 Սնվեք չափավոր: Սա, թերևս ամենադյուրին միջոցն է` առիթմիայի զարգացման ռիսկը նվազեցնելու համար: Կերեք ավելի շատ միրգ և բանջարեղեն, հացահատիկեղեն, մի՛ մոռացեք սպիտակուցի աղբյուրների մասին` միս և կաթնամթերք:
2 Նախաճաշին կերեք վարսակ։ Այն հարուստ է օմեգա -3 ճարպաթթուներով, որոնք օգտակար են սրտի համար: 3. Կերեք սաղմոն ձուկ. այն հարուստ է օմեգա -3 ճարպաթթուներով, որոնք նվազեցնում եմ առիթմիայի զարգացման ռիսկը։
4 Սննդակարգում ավելացրեք ավոկադո: Այն մոնոհագեցված ճարպերի աղբյուր է, որն ավելացնում է «օգտակար» խոլեստերինի մակարդակը և նվազեցնում «վնասակար» խոլեստերինի մակարդակը:
5 Սկսեք պատրաստել ձիթայուղով: Այն նույնպես հարուստ է առողջության համար օգտակար մոնոհագեցված ճարպերով։
6. Կերեք ընկույզ: Ընկույզները հարուստ են օմեգա -3 ճարպաթթուներով, որոնք օգտակար են սրտի համար:
7 Կերեք թարմ հատապտուղներ: Հատապտուղներն ունեն հակաբորբոքային հատկություններ, որոնք նույնպես նվազեցնում են առիթմիայի զարգացման ռիսկը:
8 Ավելի շատ կերեք լոբի: Այն հարուստ է մանրաթելերով, նաև պարունակում է օմեգա -3 ճարպաթթուներ և կալցիում:
9 Կերեք բամբակի սերմեր: Այն պարունակում է շատ մանրաթելեր օմեգա -3 և օմեգա -6 ճարպաթթուներ:
Մեթոդ 3. Դիմե՛ք դեղորայքի օգնությանը։
1 Ընդունեք ձեզ նշանակած դեղամիջոցները:
2 Ընդունեք էլեկտրոթերապիա: Այս ընթացակարգի էությունը հետևյալն է. սրտի վրա ազդում են հոսանքով, որպեսզի այն ավելի լավ հաղորդի էլեկտրական ազդակներ:
3. Տեղադրեք կարդիոստիմուլյատոր՝ սրտի արհեստական ռիթմավար սարք։ Այս փոքր սարքի տեղադրումը կապահովի ձեր սրտի ճիշտ և կանոնակարգված աշխատանքը` օգտագործելով էլեկտրական ազդակներ:
4 Իրականացրեք աբլացիա Բժիշկը կարող է պարզել, թե սրտի կոնկրետ որ հատվածում է առաջանում առիթմիա։ Ալբացիան սրտի առիթմիայի պատճառ հանդիսացող վնասված հյուսվածքի հեռացումն է ռադիոհաճախականության մեթոդով։
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին