Խեցգետնի միս․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Խեցգետնի միս․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Բոլորն էլ կյանքում գոնե մեկ անգամ փորձած կլինեն այդ նրբահամ ծովային դելիկատեսը՝ խեցգետնի միսը։ Խոսքը հայտնի փոխարինողի՝ «խեցգետնի ձողիկների» մասին չէ, որոնք պատրաստում են ձկան սպիտակուցից և գունանյութերից, խոսքը բնական մթերքի՝ ծովային կենդանու մսի մասին է։

Այն պարունակում է օգտակար բազմաթիվ նյութեր, վիտամին A, B խմբի վիտամիններ՝ (В1, В2, В5, В6, В9 և В12), միկրոտարրեր և մակրոտարրեր՝ երկաթ, կալիում, կալցիում, յոդ, պղինձ, ֆոսֆոր, սելեն և հանքաին այլ նյութեր։ Պարունակում է նաև ամինաթթուներ և այնպիսի ճարպաթթուներ, ինչպիսիք են օմեգա-3-ը և օմեգա- 6-ը։

Կալորիականությունը

100 գրամ միսը 99 կկալ է։

Օգտակար հատկությունները

Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա, ամրացնում է սրտամկանը, արյան մեջ կարգավորում է խոլեստերինի մակարդակը, նվազեցնում է սրտի և անոթների հիվանդությունների առաջացման հավանականությունը։

Դրականորեն է ազդում վահանաձև գեղձի և էնդոկրին համակարգի աշխատանքի վրա։

Խեցգետնի միսն օգտակար է մարսողական համակարգի համար։

Նպաստում է տեսողության լավացմանը։

Օգնում է պայքարել սթրեսի դեմ, լավացնում է տրամադրությունը, ամրացնում է նյարդային համակարգը։

Խորհուրդ է տրվում գիրության դեմ պայքարող մարդկանց, քանի որ դիետիկ է։

Օգնում է օրգանիզմին պաշտպանել վաղաժամ ծերացումից։

Դրականորեն է ազդում մաշկի վրա։

Խեցգետնի միսը բնական աֆրոդիզիակ է համարվում և նպաստում է տղամարդկանց պոտենցիայի բարձրացմանը։

Հակացուցումները

Չի կարելի խեցգետնի միս ուտել, եթե կա ծովային սպիտակուց պարունակող մթերքների ալերգիա:

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կան որոշ ուտելիքներ, որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելվում է ուտել…

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Պրոպոլիսը կպչուն նյութ է, որը կազմված է ծաղկափոշուց, յուղերից և մոմից, որով մեղուները

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Երբ շոգ է, կարևոր է խմել ավելի շատ ջուր, որպեսզի լավ զգաք…

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Որպեսզի հասկանանք, թե որն է ավելի օգտակար՝ բրինձը թե հնդկաձավարը…