Մսի օրական չափաբաժինը հղի կնոջ սննդակարգում

Մսի օրական չափաբաժինը հղի կնոջ սննդակարգում

Մսի գլխավոր սննդային արժեքն ամփոփվում է սպիտակուցներում: Տավարի միսը պարունակում է 18-20% սպիտակուց, խոզի յուղոտ միսը՝ 12, խոզի անյուղ միսը՝ 17, ոչխարինը՝ 16-20%: Մսի՝ հատկապես տավարի սպիտակուցները լիարժեք են, բայց 3-15%-ը պարունակվում է կապակցող հյուսվածքներում՝ կոլագեն, և մի փոքր մասն էլ էլաստինում: Դրանք երկուսն էլ լիարժեք չեն, քանի որ շատ քիչ քանակությամբ ցիստին են պարունակում ևզուրկ են տրիպտոֆանից:

Ճարպի քանակը մսում ավելի շատ է տատանվում, քան սպիտակուցի պարունակությունը (2-17 % տավարի մսում, իսկ խոզի մսում անգամ մինչև 50%): Ճարպերը հագեցած ճարպաթթուներ են պարունակում: Մսի մեջ B խմբի վիտամինների, հանքային նյութերի (ֆոսֆոր, կալիում, ցինկ և երկաթ) քանակը բավականին մեծ է: Երկաթը մսի մեջ հատուկ, հեշտ յուրացվող ձևով է՝ հեմոգլոբինային կամ հեմային: Այն 3 անգամ ավելի հեշտ է յուրացվում, քան բուսական աղբյուրներում առկա երկաթը:

Մսամթերքն ընդհանրապես, իսկ երիկամներն ու լյարդը հատկապես տարբերվում են էքստրակտային նյութերի զգալի պարունակությամբ, այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության ընթացքում: Այդ մթերքներն անհրաժեշտ է ուտել խաշած, այլ ոչ թե տապակած ձևով, քանի որ էքստրակտային նյութերի մեծ մասը խաշելիս անցնում է ջրի մեջ:

Արգանակի մեջ են անցնում մսի օգտակար նյութերից շատերը, սակայն ասել, որ այն շատ սննդարար է, չի կարելի: Ճարպի մոտավորապես 9/10-րդ մասը բարձրանում է ջրի մակերեսին, գրեթե բոլոր սպիտակուցները թանձրանում են, դրանք քաշում են մակերեսից օճառի տեսքով (քաֆը): Ըստ այդմ՝ արգանակը պարունակում է միայն 0.5% սպիտակուց և դրանից մի քիչ շատ՝ 0,6% ճարպ: Նրանց կալորիականությունը 5 անգամ ցածր է, քան շաքարավազով թեյինը: Բացի այդ, արգանակի մեջ են անցնում մսի էքստրակտային նյութերը՝ ներառյալ ազոտայինները, որոնք ոչ միշտ են օգտակար, իսկ հղիության ընթացքում վնասակար են:

Սննդակարգից մսի բացառումն անհիմն է, սակայն դրա մեծ քանակն էլ ցանկալի չէ: Հղիության ընթացքում մսի օրական չափաբաժինը 160-200 գր է:

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիությունը (Biochemical pregnancy) հղիության շատ վաղ փուլում…

Կեսարյան հատում (Կեսարյան ծննդաբերություն)

Կեսարյան հատում (Կեսարյան ծննդաբերություն)

Կեսարյան հատումը (C-section) վիրահատական միջամտություն է…