Ինչո՞ւ է դաշտանն ուշանում կամ ժամանակից շուտ սկսվում

Ինչո՞ւ է դաշտանն ուշանում կամ ժամանակից շուտ սկսվում

Ինչպես գիտեք, դաշտանային ցիկլն ունի երեք փուլ՝ դաշտան, ֆոլիկուլյար և լյուտեինային: Եթե առաջին փուլում ֆոլիկուլը չի հասունանում, որպեսզի ցիկլի կեսերին ձվազատում կատարվի, ապա երկրորդ փուլն ինքնըստինքյան չի սկսվում (դեղին մարմին չի ձևավորվում)։

Առաջին փուլը երկար է տևում, այնքան ժամանակ, մինչև որ էստրոգենների ազդեցությամբ աճած էնդոմետրիումն սկսում է ինքնուրույն պոկվել։ Այդ դեպքում ցիկլը կարող է մի քանի ամիս ուշանալ։ Ընդ ուրում՝ հնարավոր է, որ հաջորդ ցիկլի ընթացքում ձվազատում լինի, և ցիկլը բնականոն տևողություն ունենա։ Այդ վկայում է դաշտանի անկանոն ցիկլի մասին։

Դաշտանի ուշացման մեկ այլ պատճառ կարող է լինել դեղին մարմնի երկարատև գոյությունը։ Այն ապրում է մոտ տասն օր, այնուհետև փոխում է իր աշխատանքը, քանի որ հղիություն չի սկսվում։ Երբեմն, սակայն, հղիություն չի սկսվում, բայց դեղին մարմինը շարունակում է իր աշխատանքը, համապատասխանաբար դաշտան չի սկսվում․սկսվում է միայն այն ժամանակ, երբ դեղին մարմինը «որոշում է հեռանալ»։

Դաշտանը ժամանակից շուտ է սկսվում, երբ դեղին մարմինը, ընդհակառակը, վաղ է ավարտում իր աշխատանքը։ Հիշեք, թե ինչպես է հնչում նվագախմբի երաժշտությունը, երբ կարգավորում են գործիքները․ այդպիսի խառնաշփոթ է տիրում նաև դաշտանային ցիկլի սկզբնական շրջանում։ Վերարտադրողական համակարգի բաղադրիչները կարծես «համաձայնության են գալիս», որպեսզի ստացվի 14 օրում ֆոլիկուլ աճեցնել, ձվազատում սկսել և պահպանել դեղին մարմնի ֆունկցիան նվազագույնը տասն օր։

Սկզբում այդ աշխատանքի ոչ բոլոր փուլերն են հաջող ընթանում, ինչն արտահայտվում է դաշտանի ցիկլի անկանոնությամբ։ Կարգավորման այդ ընթացքի վրա մեծապես ազդում է կնոջ հուզական վիճակը, սթրեսը (քննություններ, չստացված սիրային հարաբերություններ, խնդիրներ ծնողների հետ և այլն), ծանրաբեռնված մարզումները, նիհարությունը, հաճախակի հիվանդացությունը, ծխելը, ալկոհոլը և թմրանյութերը։

Նշված գործոնների ֆոնին դաշտանը հաճախ է անհետանում։ Պատճառը պարզ է, կենսաբանական տրամաբանություն․ կյանքի էքստրեմալ պայմաններում և այն ժամանակ, երբ կինն առողջական վիճակից կախված չի կարող առողջ սերունդ լույս աշխարհ բերել, վերարտադրողական ֆունկցիան «անջատվում» է։ Իզուր չէ, որ պատերազմի տարիներին բազմաթիվ կանանց դաշտանը չի սկսվել, այդ երևույթին անգամ անվանում են տվել՝ «պատերազմի ժամանակաշրջանի ամենորեա»։

Ի՞նչ անել

Ի սկզբանե նշենք, որ հաշվի չենք առնում տարատեսակ հիվանդությունները, խոսում ենք դաշտանային ցիկլի կարգավորման տարածված խնդիրների մասին։ Ցիկլի այդ խանգարումները շտկվում են հորմոնային բեղմնականխիչների միջոցով, որոնք կարծես անջատում են վերարտադրողական համակարգը և թույլ տալիս, որ բեղմնականխման ամբողջ ընթացքում այն «հանգստանա»։ Այնուհետև բեղմնականխիչի դադարեցումից հետո սկսում է նորից աշխատել, և ցիկլի շեղումները սովորաբար անցնում են։

Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո

Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո

Կոլպոսկոպիայից հետո հնարավոր է՝ մի քանի օր ցավային զգացողություններ ունենաք հեշտոցում։

Ի՞նչ է կոլպոսկոպիան

Ի՞նչ է կոլպոսկոպիան

Կոլպոսկոպիան արգանդի պարանոցի քաղցկեղի ստուգման թեստի տեսակ է

Ի՞նչ է LEEP-ը

Ի՞նչ է LEEP-ը

LEEP-ը բուժման տեսակ է, որը կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղը

Ի՞նչ պետք է անել LEEP-ից հետո

Ի՞նչ պետք է անել LEEP-ից հետո

Ի՞նչ է տեղի ունենում LEEP-ից հետո LEEP-ից հետո լինում են որոշակի ջղաձգումներ և արտադրություն