Ցավոտ դաշտան․ պատճառներն ու բուժումը

Ցավոտ դաշտան․ պատճառներն ու բուժումը

Ցավոտ դաշտանը (դիսմենորեա, ալգոմենորեա) դաշտանային ցիկլի խանգարման ամենատարածված տեսակներից մեկն է, որը բնորոշվում է որովայնի ստորին հատվածի, գոտկատեղի տարբեր ինտենսիվությամբ կրկնվող ցավով։

Առաջացման պատճառները

Ցավոտ դաշտանի առաջացման պատճառները շատ են՝ նյարդաբանական խանգարումներ, արգանդի զարգացման շեղումներ, արգանդի դիրքի շեղում, արգանդի հիպոպլազիա, բնածին շարակցահյուսվածքային դիսպլազիաներ, արգանդի, ձվարանների վիրահատություն, վնասվածքներով ընթացած ծննդաբերություն, գենիտալ տուբերկուլյոզ, սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ, ուռուցքներ, էնդոմետրիումի պոլիպ, էնդոմետրիոզ, կոնքային նևրիտ, բեղմնականխման ներարգանդային միջոցների կիրառում, էնդոկրին խանգարումներ և այլն։

Ախտանշանները

Գլխավոր ախտանշանը որովայնի ստորին հատվածի, գոտկատեղի, շեքի հատվածի ցավն է, որը կարող է լինել նվացող, ծակող, կտրող, բութ բնույթի։

Ցավից բացի երբեմն դիտվում է նաև ընդհանուր թուլություն, աշխատունակության անկում, սրտխառնոց, քնի խանգարում, դյուրագրգռություն, տրամադրության փոփոխականություն, ախորժակի փոփոխություն, դիարեա և այլն։

Ախտորոշումը

Ախտորոշման հարցում մեծ դեր է խաղում գինեկոլոգիական անամնեզի հավաքագրումը։ Ըստ անհրաժեշտության կատարվում է գինեկոլոգիական զննում, քսուքի հետազոտություն, ՈւՁՀ, արյան հետազոտություն սեռական հորմոների մակարդակի որոշման համար, հիստերոսկոպիա, ՊՇՌ մեթոդով հետազոտություն վարակի կասկածի դեպքում, ինչպես նաև ախտորոշիչ լապարասկոպիա կամ էնդոմետրիումի քերում ըստ ցուցման։

Բուժումը

Բուժումն ուղղակիորեն կախված է ցավի առաջացման պատճառից։ Առաջնային ալգոմենորեայի դեպքում բուժումն սկսում են ոչ դեղորայքային մոտեցմամբ՝ պայքար սթրեսի դեմ, քնի ռեժիմի կարգավորում, ռեֆլեքսոթերապիա և այլն։ Բարելավում չդիտվելու դեպքում նշանակվում են ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ, անալգետիկներ և սպազմոլիտիկներ, հանգստացնող դեղամիջոցներ, հորմոնային հակաբեղմնավորիչներ, բնական պրոգեստիններ և այլն։

Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո

Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո

Կոլպոսկոպիայից հետո հնարավոր է՝ մի քանի օր ցավային զգացողություններ ունենաք հեշտոցում։

Ի՞նչ է կոլպոսկոպիան

Ի՞նչ է կոլպոսկոպիան

Կոլպոսկոպիան արգանդի պարանոցի քաղցկեղի ստուգման թեստի տեսակ է

Ի՞նչ է LEEP-ը

Ի՞նչ է LEEP-ը

LEEP-ը բուժման տեսակ է, որը կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղը

Ի՞նչ պետք է անել LEEP-ից հետո

Ի՞նչ պետք է անել LEEP-ից հետո

Ի՞նչ է տեղի ունենում LEEP-ից հետո LEEP-ից հետո լինում են որոշակի ջղաձգումներ և արտադրություն