Թրոմբոզ

Թրոմբոզ

Թրոմբոզը ախտաբանական վիճակ է, որը բնորոշվում է թրոմբների (արյան թանձրուկ) առաջացման պատճառով անոթներում արյան բնական հոսքի խաթարմամբ։

Առաջացման պատճառները

Թրոմբոզի առաջացմանը նպաստող գործոններն են՝

  • արյան կազմը (հիպերկոագուլյացիա), 
  • անոթի պատի վնասում (էնդոթելիա), 
  • արյան հոսքի բնույթը (ստազ, տուրբուլենտություն)։ 

Արյան հոսքը կարող է խանգարվել մի շարք պատճառներով՝

  • վիրահատական միջամտություն, 
  • վնասվածք, 
  • ֆիզիկական ծանրաբեռնվածություն, 
  • հետծննդաբերական շրջան, 
  • անշարժ վիճակ, 
  • չարորակ գոյացություններ, 
  • հորմոնային հակաբեղմնավորիչների ընդունում և այլն։ 

Ախտանշանները

Թրոմբոզի դրսևորումները կախված են թրոմբի տեղակայումից։ Հաճախ թրոմբոզն առանց ախտանշանների է արտահայտվում։

Երակների թրոմբոզի ախտանշաններից են՝

  • ցավ, 
  • այտուցվածություն, 
  • ցավ շոշափելիս, 
  • մաշկի կարմրածություն, 
  • մակերեսային երակների ուռածություն, 
  • ախտահարված հատվածում մաշկի կապտություն և այլն։ 

Ախտորոշումը

Ախտորոշման նպատակով կարող է կատարվել՝

  • թրոմբինի կուտակման թեստ, 
  • թրոմբոէլաստոգրաֆիա, 
  • թրոմբոդինամիկա, 
  • պրոթրոմբինային ժամանակի թեստ և այլն։ 

Տեսակները

Տարբերում են երակային թրոմբոզ և զարկերակային։

Բուժումը

Վիրահատական միջամտությունը կատարվում է միայն սուր թրոմբոզի դեպքում, որը ուղեկցվում է իշեմիայով։ Այդ դեպքում անհրաժեշտ է լինում տեղային դոպլերոգրաֆիայի կամ անգիոգրաֆիայի միջոցով հստակեցնել տվյալ տեղում հնարավոր է վիրահատություն կատարել, թե ոչ։ Թրոմբոզ ունեցողներին խորհուրդ է տրվում խոլեստերինի ցածր մակարդակ ունեցող մթերքների դիետա։

 

Աղբյուրը՝ likar.info

Թարգմանությունը՝ sotskiy.am

views 11510
Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Այլ նյութեր

Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Վերարտադրողական շրջան

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն

Վերարտադրողական շրջան

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն