Սերմնաբջիջների ինտրացիտոպլազմատիկ ներարկում

Բոլոր այն դեպքերում, երբ չհղիանալու պատճառը սերմնաբջիջների ցածր որակն է լինում կամ էլ արտամարմնային բեղմնավորումը չի հաջողվում իրականացնել, բեղմնավորման հավանականութունը հնարավոր է բարձրացնել սերմնաբջիջն անմիջապես ձվաբջջի մեջ ներարկման միջոցով՝ վերահսկելով միկրոսկոպով։
Այդ մեթոդի կիրառման դեպքում կարելի է առանձին սերմնաբջիջներ օգտագործել ձվարանից վերցված յուրաքանչյուր ձվաբջջի բեղմնավորման համար, այդ պատճառով էլ մեթոդը հարմար է փոքրաքանակ կամ ցար որակի սերմնաբջիջներ ունեցող անձանց։
Պրոցեդուրան անցկացվում է նույն ԱՄԲ-ի ալգորիթմով, միայն այն տարբերությամբ, որ սերմնաբջիջը հատուկ մշակում է անցնում։ Ձվաբջիջը նույնպես հատուկ մշակում է անցնում՝ մաքրվելով այն շրջապատող տարրերից, ինչը թույլ է տալիս այն հստակ տեսնել մանրադիտակով և կոնկրետ գործողություններ անել։
Ձվաբջիջներն ու սերմնաբջիջները լցվում ենք հատուկ տարայի մեջ՝ Պետրիի անոթի, որը տեղադրվում է մանրադիտակի տակ, և կենսաբանն ընտրում է սերմնաբջիջներին ներարկման համար։
Սերմնաբջիջը հատուկ ասեղի մեջ է անցկացվում և ներարկվում է անմիջականորեն ձվաբջջի մեջ, որից հետո ձվաբջիջը տեղափոխվում է ինկուբատոր։ Հաջորդ օրը ստուգվում է, թե քանի ձվաբջիջ է բեղմնավորվել, և այդ րոպեից դրանք կոչվում են սաղմեր։
Էմբրիոնները կնոջ արգանդ են տեղափոխվում պունկցիայի երրորդ օրը, իսկ սաղմերը կազմված են լինում 4-8 բջջից։ Երբեմն տեղափոխումն իրականացվում է հինգերորդ օրը, որի դեպքում սաղմը կոչվում է բլաստոցիստ։ Տեղափոխվող սաղմերի քանակը որոշվում է զույգի հետ միասին։