Հիստերասկոպիա (արգանդի խոռոչի դիտում)

Հիստերասկոպիա (արգանդի խոռոչի դիտում)

Գործիքային հետազոտությունների շարքում հիստերասկոպիան համարվում է արգանդի խոռոչի և էնդոմետրիումի վիճակի ախտորոշման եղանակներից առավել տեղեկատվականը: Արգանդի խոռոչի դիտումը հնարավորություն է ընձեռում ճգրտորեն բացահայտել ներարգանդային ախտահարումները, տեղագրական ախտորոշում իրականացնել, անհրաժեշտության դեպքում արգանդի խոռոչի սահմաններում նշանակետային կենսաքաղ կամ վիրահատական միջամտություն իրականացնել:

Հիստերասկոպիան անհրաժեշտ է ինչպես արգանդի խոռոչը քերելուց առաջ`ախտաբանական փոփոխությունների բնույթն ու տեղակայումը հստակեցնելու նպատակով, այնպես էլ հետո` կատարված միջամտության ճշգրտության մեջ համոզվելու համար: Էնդոմետրիումի ախտահարումների ախտորոշման վերջնական եղանակը ախտորոշիչ նպատակով կատարված քերման ընթացքում հեռացված հյուսվածքի հյուսվածաբանական հետազոտությունն է:

Հիստերասկոպիայի տեղեկատվությունն էնդոմետրիումի գերաճի դեպքում տարբեր հեղինակների տվյալներով 63–97,3% է կազմում: Կեղծ դրական արդյունք առավել հաճախ դիտվում է վերարտադրողական տարիքում, քան դաշտանադադարից հետո` կազմելով համապատասխանաբար 42 և 28%:

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի անոմալիաները (uterine anomalies) ներարգանդային …

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստաները (կոչվում են նաև նաբոտյան ֆոլիկուլներ…

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…