Արգանդի պարանոցի պլաստիկա

Արգանդի պարանոցի պլաստիկա

Արգանդի պարանոցի պլաստիկան կատարվում է պարանոցի ձևախեղումների դեպքում, որոնք կարող են առաջանալ ծննդաբերական պատռվածքների, աբորտի, բորբոքման, նորագոյացությունների և այլ պատճառներով։

Ցուցումները

Արգանդի պարանոցի պլաստիկան կատարվում է հետևյալ ցուցումների դեպքում՝

  • սպիների պատճառով առաջացած ձևախեղում, 
  • սինեխիաներ, ցերվիկալ կանալի կպումներ, 
  • վնասվածքներ, 
  • զարգացման առանձնահատկություններ, 
  • արտաքին օղի սերտաճում և այլն։ 

Նախապատրաստումը վիրահատությանը

Նախապատրաստումը ենթադրում է մի շարք հետազոտությունների իրականացում, որոնց արդյունքների հիման վրա հստակեցվում է հակացուցումների բացակայությունը, և մի շարք մասնագետների խորհրդատվություն՝

  • մասնագիտական խորհրդատվություն՝ գինեկոլոգի, թերապևտի, անեսթեզիոլոգի, 
  • լաբորատոր հետազոտություններ՝ արյան ընդհանուր և կենսաքիմիական հետազոտություն, ռեզուս-գործոնի որոշում և այլն, 
  • կոլպոսկոպիա, քսուքի և ՊԱՊ քսուքի հետազոտություն, 
  • ՈւՁՀ, 
  • թոքերի ռենտգեն հետազոտություն, 
  • էլեկտրասրտագրություն։ 

Վիրահատությունը

Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ և ուղղված է լինում սպիի հեռացմանը և դեֆորմացիայի վերացմանը։

Վերականգնումը վիրահատությունից հետո

Հարկավոր է վիրահատությունից հետո մեկ ամսվա ընթացքում բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունև սեռական կյանքը, սաունան, բաց ջրամբարներում և լողավազաններում լողալը։

 

Աղբյուրը

views 5059
Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Հիվանդություններ/միջամտություններ

Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Վերարտադրողական շրջան

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Վերարտադրողական շրջան

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Հղիության պլանավորում

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ