Հանգուցավոր խպիպ

Հանգուցավոր խպիպ

Հանգուցավոր խպիպը վահանաձև գեղձի հիվանդություն է, որն ուղեկցվում է հանգույցների առաջացմամբ։ Սկզբնական փուլում և փոքր չափսի դեպքում խպիպը կարող է և աննկատ լինել։ Մեծացած լինելու դեպքում այն տեսանելի է լինում անզեն աչքով։

Բուժումը

Բուժումը նշանակվում է բուժառուի համակողմանի հետազոտումից հետո և կախված է ունեցած քրոնիկ հիվանդություններից, վահանաձև գեղձի վիճակից և այլն։ Սկզբնական փուլում սովորաբար կոնսերվատիվ թերապիա է նշանակվում։

Արդյունքի բացակայության դեպքում վիրահատական միջամտություն է կատարվում։

Խպիպի հանգույցների հեռացում

Վիրահատության հիմնական ցուցումը շնչառության և կլլման խանգարումն է։ Միջամտությունը կատարվում է ստացիոնարում համապատասխան հետազոտություններից հետո։

Կա վիրահատության երկու տարբերակ՝

  • վանաձև գեղձի հեռացում՝ թիրեոդէկտոմիա, 
  • վահանաձև գեղձի մասնակի հեռացում՝ հեմիթիրեոդէկտոմիա։ 

Ընտրությունը հիմնվում է բուժառուի անհատական առանձնահատկությունների և հետազոտությունների արդյունքների վրա։

Վերականգնումը

Վիրահատության եղանակից կախված՝ ստացիոնարում 1-2 օր մնալու կարիք է լինում սովորաբար։ Երկու շաբաթ անց հյուսվածքների այտուցվածությունը վերանում է, անցնում է ցավը։ Չորս շաբաթ անց կարգավորվում է հորմոնների մակարդակը։ Հնարավոր է, որ հորմոնային փոխարինիչ թերապիա նշանակվի հիպոթիրեոզի կանխարգելման նպատակով։

 

Աղբյուրը

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի անոմալիաները (uterine anomalies) ներարգանդային …

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստաները (կոչվում են նաև նաբոտյան ֆոլիկուլներ…

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…