Կվաս․ օգտակար և վնասակար հատկությունները

Կվաս․ օգտակար և վնասակար հատկությունները

Կվասը մարդկությանը հայտնի է դեռևս հին ժամանակներից։ Նրանում պարունակվող կաթնաթթուն և քացախաթթուն հագեցնում են ծարավը, խթանում մարսողությունը, լավացնում նյութափոխանակությունը և հանգստացնում նյարդային համակարգը։

Նրա բաղադրիչ ֆերմենտներն ստամոքսում և աղիներում նվազեցնում են հիվանդածին մանրէների քանակը, բարձրացնում են մկանների տոնուսը, հանգստացնում, ամրացնում անոթները և սրտամկանը։

Բացի այդ, կվասը պարունակում է նաև վիտամիններ, ամինաթթուներ և միկրոտարրեր, որոնք դրական ազդեցություն են գործում օրգանիզմի վրա ավիտամինոզի, ցինգայի, ատամների դյուրաբեկության և էմալի վնասման դեպքում։

Կվասի թթուները իմունամոդուլյատոր ֆունկցիա ունեն, օգնում են պայքարել հիպերտոնիայի և դիսբիոզի դեմ։ Կվասի ազդեցությունը համեմատելի է կեֆիրի և կումիսի հետ։ Նրանում պարունակվող վիտամին B-ն ամրացնում է մազերը և բնական փայլ հաղորդում։

PP և E վիտամինները առողջացնում են մաշկը, լավացնում գույնը, հարթեցնում փոքր կնճիռները։ Կվասը նաև մանրէասպան ազդեցությամբ է օժտված։ Նրա միջավայրում ոչնչանում են տիֆի, խոլերայի, սիբիրյան խոցի և այլ վարակների հարուցիչները։

Չնայած շաքարի պարունակությանը՝ կվասը դիետիկ ըմելիք է համարվում։ Ուտելուց առաջ կվաս խմելու դեպքում առաջնային քաղցը հագենում է, ինչի արդյունքում պակասում է նաև ուտելու ցանկությունը։

Վնասակար հատկությունները

Խորհուրդ չի տրվում օգտագործել լյարդի ցիրոզ, հիպոտոնիա և գաստրիտ ունեցող մարդկանց։ Հակացուցված է ստամոքսի բարձր թթվայնություն, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց, հոդատապ, երիկամների և միզուղիների հիվանդություններ ունեցող մարդկանց։ Խորհուրդ է տրվում չօգտագործել հղիության և կրծքով կերակրման ընթացքում։

views 8569
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում