Կիսել․ օգտակար և վնասակար հատկությունները

Կիսել․ օգտակար և վնասակար հատկությունները

Կիսելը քաղցր դեսերտային ըմպելիք է՝ ժելեանման կառուցվածքով: Կիսելի մեջ օսլայի առկայությունը այն շատ կալորիական և սննդարար ըմպելիք է դարձնում: Այն իր մեջ պահպանում է բոլոր մրգերի և հատապտուղների վիտամինները, որոնք օգտագործվում են պատրաստման ժամանակ: Կիսելը կարող է օգտագործվել որպես կերակուրներից մեկին փոխարինող միջոց օրինակ ցերեկվա ընթացքում:

Օգտակար հատկությունները

Մարդիկ, որոնք ունեն ստամոքսահյութի ավելցուկ, գաստրիտներ կամ ստամոքսաղիքային տրակտի պեպտիկ խոցեր, բժիշկները կիսել խորհուրդ են տալիս օգտագործել ստամոքսի թթվային միջավայրի հիմնայնացման համար: Կիսելը հարուստ է օրգանական թթուներով, իսկ դրա օգտակար և բուժիչ հատկությունները կախված են այն ամենից, ինչից այն եփված է:

Հապալասի կիսելը բարելավում է տեսողությունը և դրական ազդեցություն է ունենում աղեստամոքսային տրակտի հիվանդությունների և վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու բուժման գործում: Նաև այն օգտագործում են որպես դիետիկ ուտեստ, որը բարելավում է մարսողությունը:

Արոսենու կիսելն օգտագործվում է որպես լյարդի և լեղուղիների  հիվանդությունների ընդհանուր թերապիայի համար: Այն բաղկացած է նյութերից, որոնք նպաստում են լեղապարկի թարմացմանը, բարելավում են դրա գույնը և որակի բնութագրերը: Բացի այդ, այդպիսի կիսելը ունի փոքր-ինչ թուլացնող և միզամուղ ազդեցություն:

Բալի գոլ կիսելն օգնում է վերին շնչուղիների և  թոքերի շրջանում բորբոքային գործընթացների սկզբնական հիվանդությունների ժամանակ, այդպիսի ազդեցությունը ձեռք է բերվում բալի հակասեպտիկ հատկությունների շնորհիվ:

Լոռամրգի կիսելի վիտամին C-ի և ասպիրինի մեծ քանակությունը օգնում է մրսածության և գրիպի ժամանակ: Կիսելը խորհուրդ է տրվում խմել կծու սնունդ ուտելուց հետո, որը գրգռում է լորձաթաղանթը, և նրա մածուցիկ կառուցվածքը պատում է ստամոքսի պատերը՝ կանխելով վերջինիս վնասվելը և բարելավում է նրա աշխատանքը:

Կիսելի վնասակարությունը և հակացուցումները

Կիսելի բոլոր բացասական հատկությունները կարելի է վերագրել դրանում պարունակվող օսլային: Օսլան ածխաջրերի լրացուցիչ աղբյուր է, որի չափից շատ օգտագործումը կարող է ալերգիայի կամ գիրացման պատճառ դառնալ: Բացի այդ, եթե կա որևէ ալերգիա ցանկացած մրգի կամ հատապտուղի նկատմամբ, ապա չպետք է օգտագործեք դրանք ըմպելիքը պատրաստելու համար:

views 15342
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում