Հակաֆոսֆոլիպիդային հակամարմինների համախտանիշը հղիության ընթացքում

Հակաֆոսֆոլիպիդային հակամարմինների համախտանիշը աուտոիմունային հիվանդություն է, որը թրոմբոզի, հիպերտենզիայի, պրեէկլամպսիայի առաջացման, պտղի ներարգանդային զարգացման հապաղման նախադրյալներ է ստեղծում և մեծացնում է հղիության ընթացքում պտղի մահվան վտանգը։
Հակաֆոսֆոլիպիդային հակամարմինների համախտանիշը պայմանավորված է ֆոսֆոլիպիդները կապող սպիտակուցների հանդեպ աուտոհակամարմինների ձևավորմամբ։ Այդ սպիտակուցները նորմայում կանխում են արյան մակարդելիության չափից ավել ակտիվացումը։
Ախտորոշումը
Ախտորոշումն իրականացվում է հակաֆոսֆոլիպիդային հակամարմինների չափմամբ։
Կլինիկական չափանիշները
Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը կարող է հայտնաբերվել այն կանանց օրգանիզմում, որոնք անամնեզում ունեն հետևյալներից ցանկացած մեկը՝
- ≥ 1 պտղի անբացատրելի կորուստ կամ ≥ 3 սաղմի անբացատրելի կորուստ,
- նախորդող զարկերակային կամ երակային անբացատրելի թրոմբոզ,
- հղիության ընթացքում կրկին առաջացած զարկերակային կամ երակային թրոմբոզ։
Հղիության հետ կապ ունեցող չափանիշներն են՝
- ≥ 1 մորֆոլոգիապես խնդիրներ չունեցող պտղի անբացատրելի մահ հղիության ≥ 10 ժամկետում,
- ≥ 1 մորֆոլոգիապես նորմալ նորածնի վաղաժամ ծննդաբերություն հղիության ≤ 34 շաբաթում՝ պայմանավորված էկլամպսիայով կամ ծանր էկլամպսիայով կամ ընկերքային անբավարարության նշաններով,
- հղիության անբացատրելի, մեկը մյուսին հաջորդող 3≥ սպոնտան ընդհատումներ հղիության ≤ 10 շաբաթում։
Բուժումը
Բուժումը ենթադրում է հակակոագուլյանտների և ցածր դեղաչափով ասպիրինի միջոցով կանխարգելում։