Կապար․ օգտակար և վնասակար հատկությունները

Կապար․ օգտակար և վնասակար հատկությունները

Կապարը կապարազգիների Capparis spinosa տեսակի բույս է, որ հիմնականում տարածված է միջերկրածովյան երկրներում, Ասիայում, Հնդկաստանում, Հյուսիսային Աֆրիկայում, աճում է նաև Հայաստանի քարքարոտ, աղուտային հողերում։

Կարևոր է բերքը ճիշտ ժամանակին հավաքելը, քանի դեռ այն չի ծաղկել։ Կապարը հավաքում են, չորացնում արևի տակ և պահածոյացնում աղով կամ քացախով՝ ձեթի մեջ լցրած։ Դրա շնորհիվ այն թթու, աղի համ է ստանում։ Հաճախ ավելացնում են սոուսներին, պիցցաներին, մսային ուտելիքներին։

Կալորիականությունը

Պահածոյացված վիճակում 100գրամի կալորիականությունը 23 կկալ է։ Թույլատրվում է ուտել բոլորին, անգամ ավելորդ քաշ ունեցող անձանց։

Օգտակար հատկությունները

Սննդում օգտագործվում են փոքր, երիատասարդ պտուղները։ Դրանք պարունակում են կապարիդին ալկալոիդ, շաքար, ռուտին, ասկորբինաթթու, թիոգլիկոզիդներ, միրոզին ֆերմենտ, յոդ և այլ օգտակար նյութեր։

Կապարն օգտագործում են հին ժամանակներից՝ որպես ճնշումն իջեցնող միջոց։

Կապարը, կամ դրա փոշին, կամ թուրմն օգտագործում են թարախակալված, տևական ժամանակ չապաքինվող վերքերի վրա, թուրմն օգնում է հանգստացնել նաև ատամնացավը։

Վնասակար հատկությունները

Չի կարելի չարաշահել կաարը, քանի որ կարող է սրտխառնոց և մետեորիզմ առաջացնել։ Խորհուրդ չի տրվում օգտագործել հիպոտոնիայի, փորկապության և սեռական բարձր գրգռվողականության դեպքում, քանի որ այն կարող է սրել վիճակը։

Կապարը նաև ալերգեն է, պարունակում է մեծ քանակությամբ նատրիում, յդ պատճառներով էլ հակացուցված է հղիության ժամանակ։

views 14591
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում