Գարեջուր. օգտակար և վնասակար հատկությունները

Գարեջուր. օգտակար և վնասակար հատկությունները

Գարեջուրը ամենատարածված ալկոհոլային խմիչքն է, այն անգամ 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհում՝ ջրից և թեյից հետո։ Հայտնի է գարեջրի ավելի քան 1000 տեսակ, որոնք տարբերվում են գույնով, համով, ալկոհոլի պարունակությամբ, պատրաստման եղանակներով և այլն։

Օգտակար հատկությունները

Դեռ հին ժամանակներից այս խմիչքը հայտնի է իր օգտակար հատկություններով։ Քանի որ այս ստեղծվում է հիմնակնում հացահատիկներից և խմորման եղանակով, պարունակում է շատ վիտամիններ՝ В1, В2, В6, Н, С, К, նիկոտինաթթու, կիտրոնաթթու, ֆոլաթթու, պանտոտենաթթու, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր և այլն։

Այն լավ ազդեցություն է ունենում նյութափոխանակության վրա, նվազեցնում է չարորակ գոյացությունների, սիրտ-անոթային հիվանդությունների, ինչպես նաև Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը, որոշ տեսակներ նաև քայքայում են երիկամների քարերը։

Շոգ եղանակին այն նաև հագեցնում է ծարավը։ Տևական ժամանակ անտիբիոտիկներ ընդունելուց հետո գարեջուրն օգնում է մաքրել ստամոքսը և վերականգնել միկրոֆլորան։

Գարեջուրն ունի նաև ցավազրկող և հանգստացնող ազդեցություն, ժողովրդական բժշկության մեջ ընդունված է կոկորդի և բրոնխների ցավի դեպքում օգտագործել տաքացված գարեջուր (200 գ.)՝ խառնած 1 ճաշի գդալ մեղրի հետ։

Գարեջուր ըմպել խորհուրդ է տրվում քնելուց առաջ ոչ մեծ կումերով, որպեսզի հեղուկը հավասարապես հոսի կոկորդով՝ տաքացնելով այն։

Հարուստ լինելով В վիտամինով՝ գարեջուրը հրաշալի ազդեցություն է ունենում մաշկի վրա։ Գարեջրով դիմակների օգտագործումը օգնում է նվազեցնոլ կնճիռները, մաշկը դարձնում է ձիգ և հարթ։

Գարեջրով դիմակները նաև նողացնում են ծակոտիները, մաքրու են յուղոտ փայլը, ուժեղացնում են արյան շրջանառությունը։ Գարեջուրը կարելի է օգտագործել նաև որպես մազերի կոնդիցիոներ․ այն մազերը դարձնում է փափուկ, փայլուն, պայքարում է թեփի դեմ։

Վնասակար հատկություններն ու հակացուցումները

Այս խմիչքի չարաշահումը կարող է հանգեցնել կախվածության, ինչպես նաև պարբերաբար մեծ քանակությամբ գարեջրի օգտագործումը կարող է ավելորդ ծանրաբեռնել երակները, ինչի արդյունքում սիրտը սկսում է ավելի արագ աշխատել։

Հետագայում դա կարող է հանգեցնել սրտի մկանների ձգմանը, նրա ճկունության և փորոքների արյունը լիարժեք մղելու անկարողության: Գարեջուրը նպաստում է կանացի հորմոնների արտադրմանը, ինչը կարող է հանգեցնել տղամարդու մարմնի որոակի փոփոխությունների՝ կրծքերի կախվածություն, ազդրերի մեծացում։

Մեծաքանակ օգտագործման դեպքում մարդը կորցնում է ունակությունը ինքնուրույն լիցքաթափվելու և հանգստանալու։ Չի կարելի օկտագօրծել հղիներին, կրծքով կերակրող մայրերին և մինչև 18 տարեկան անձանց։

views 18388
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում