Վանադիում․ օգտակար և վնասակար հատկությունները

Վանադիում․ օգտակար և վնասակար հատկությունները

Վանադիումի ֆիզիոլոգիական դերն այսօր բավականաչափ ուսումնասիրված չէ։ Նրա հիմնական ֆունկցիաներից մեկը բջիջների՝ ֆագոցիտների ֆունկցիայի ակտիվացումն է, որոնք ծառայում են օրգանիզմի՝ տարատեսակ վնասակար և կողմնակի նյութերից մաքրմանն ու պաշտպանության։

Վանադիումի դերն օրգանիզմում

  • Մասնակցում է որոշ ֆերմենտների աշխատանքի կարգավորմանը։
  • Օգնում է պահպանել անոթեների առողջությունը։
  • Մասնակցում է ոսկրային հյուսվածքի ամրացման պրոցեսին։
  • Օգնում է, որ լյարդի հյոսվածքներն ավելի լավ յուրացնեն թթվածինը։
  • Օգնում է արյան մեջ վերահսկել շաքարի մակարդակը։
  • Նպաստում է օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը։

Վանադիում պարունակող մթերքներ

Պարունակվում է ինչպես բուսական, այնպես էլ կենդանական ծագման մթերքներում։ Այդ շարքում վանադիումի պարունակությամբ առաջատարներն են ծովային ձուկը, լյարդը, ճարպոտ միսը, բուսական յուղը, հացազգիները՝ հնդկաձավար, ցորեն, գարի և այլն, լոբինոլոռըբազուկըգազարը, բողկը, կարտոֆիլը, մաղադանոսը, համեմը, հազարը, սունկը, ելակը, բալը և այլն։

Վանադիումի պակասն օրգանիզմում

Օրգանիզմում վանադիումի պակասի ազդեցությունը քիչ է ուսումնասիրված, քանի որ խիստ հազվադեպ երևույթ է։ Բանն այն է, որ օրգանիզմին շատ քիչ է հարկավոր այդ տարրը և պարունակվում է լայն տարածում ունեցող ու մարդուն մատչելի սննդամթերքներում։ Վանադիումի պակասի դեպքում արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազում է դիտվում, շատանում է էրիթրոցիտների քանակը։

Վանադիումի ավելցուկն օրգանիզմում

Վանադիումի ավելցուկն ավելի հաճախ է հանդիպում, քան պակասը, ինչը պայմանավորված է էկոլոգիական վատ պայմաններով և վնասակար արտադրությունում աշխատանքով։ Այն թունավոր տարր է, ուստի ավելցուկը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների՝ մահվան ելքով թունավորման։

Թունավորման դեպքում կարող է դիտվել ալերգիկ ռեակցիա, մաշկի և լորձաթաղանթների վրա բորբոքային դրսևորումներ, լորձի կուտակում թոքերում և թոքային ալվեոլներում, արյան ճնշման բարձրացում և այլն։

Ըստ գիտնականների՝ գործնականորեն անհնար է, որ վանադիումի ավելցուկն առաջանա սննդամթերքից։

views 6116
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում