Միֆեր հղիության և ծննդաբերության մասին

Միֆեր հղիության և ծննդաբերության մասին

Միֆ 1. Որքան շուտ լինի ծննդաբերությունը, այնքան հեշտ կլինի։

Ճիշտ չէ։ Կնոջ վերարտադրողական տարիքն սկսում է 15 տարեկանից, ոմանց դեպքում՝ 11-12 տարեկանից (մի կողմ թողնենք ֆիզիոլոգիապես և հոգեպես պատրաստ լինելը)։ Եվ ցանկալի է հասցնել երեխային լույս աշխարհ բերել մինչև 40 տարեկանը։

Նշենք նաև, որ մեծ տարբերություն չկա վաղ տարիքում և քառասունում ծննդաբերելու միջև, հարցը սովորաբար բարդանում է 40-ից հետո միայն, երբ կինն ուղեկցող հիվադություններ է ունենում, և քրոմոսոմային առանձնահատկություններն էլ հաճախ են հանդիպում պտղի օրգանիզմում։ Այդուհանդերձ, լինում են առողջ ծննդաբերություններ նաև 40-ից հետո, գուցե քիչ, բայց լինում են, ամեն բան կախված է տվյալ օրգանիզմի առանձնահատկություններից։

Միֆ 2. Ծխելը հարկավոր է թողնել հղիանալուց երկու տարի առաջ:

Ճիշտ է։ Ծխող կանանց դեպքում մեծ է փոքրաքաշ երեխայի լույս աշխարհ գալու հավանականությունը, նրանք հաճախ են հակված լինում վաղաժամ ծննդաբերության։ Ծխելը թողնելու ծայրահեղ ժամկետը երեք ամիսն է, երկու տարին կատարյալ ընտրությունն է։

Միֆ 3. Տանը ծննդաբերելն ավելի բնական է և ապահով։

Այդպես չէ։ Այո, ծննդաբերությունը բնական ֆիզիոլոգիական պրոցես է, բայց անկանխատեսելի է, նման է ճանապարհի հանդիպակաց գծով հեծանիվ քշելուն․ կարող ես գնալ, բայց եթե մի բան լինի, հետևանքներն էլ անդառնալի կլինեն։

Միֆ 4. Երկունքի ցավի ժամանակ ոչինչ չի մեղմում ցավը։

Այդպես չէ։ Այժմ հղի կնոջը թույլատրվում է ազատորեն անել այն, ինչն իրեն այդ պահին հաճելի է ու օգնում է մեղմել ցավը, օրինակ՝ ոմանք լոգանք են ընդունում, ոմանք համակարգչով գործ են անում, որպեսզի շեղեն ուշադրությունը, մյուսներն էլ քայլում են։ Բացի այդ, այսօր կիրառվում են նաև ցավազրկման մի շարք մեթոդներ, որոնք օգնում են բոլորովին ցավ չզգալ, այդպիսին է էպիդուրալ անզգայացումը։

Միֆ 5. Ծննդաբերությունն ընթանում է միայն պառկած վիճակում։

Ոչ։ Այդ դասական դիրքն է, որը ֆիզիոլոգիական չէ։ Կանայք նախկինում միշտ ծննդաբերել են կանգնած, քանի որ ուղղահայած դիրքում պտուղն ավելի արագ է անցնում ծննդուղիներով։ Այսօր անգամ հատուկ անկողիններ կան, որոնք թույլ են տալիս ուղղահայաց դիրքում ծննդաբերել։

views 14206
Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Բարդություններ / միջամտություններ

Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Ծննդաբերություն

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ