Սեռական հարաբերության ընդհատումը՝ որպես բեղմնականխիչ միջոց

Սեռական հարաբերության ընդհատումը՝ որպես բեղմնականխիչ միջոց

Հղիությունից պաշտպանվելու այդ եղանակից օգտվելիս տղամարդը պետք է ջանա, որ հարաբերությունն ավարտի նախքան կնոջ օրգազմային լիցքաթափումը, այսինքն՝ սեռական հարաբերությունն ավարտի նախքան սերմնաժայթքումը: Եթե կինը չի հասնում օրգազմի կամ այն թերի է մնում (ինչպես հաճախ լինում է այս դեպքում), ապա երկար ժամանակ չի կարողանում քնել և ունենում է բավարարված չզգալու ծանր զգացողություն:

Անքնությունն ուղեկցվում է ջարդվածությամբ, տկարությամբ, դյուրագրգռությամբ, սկսվում է սեքսուալ խաբկանքով: Ժամանակի ընթացքում կարող են ցավեր դիտվել որովայնի ստորին մասերում, գոտկաշրջանում, արտադրությունն է շատանում: Կանանց սեռական օրգաններն արյունալեցվում են, սակայն անավարտ սեռական հարաբերության պատճառով կինը չի լիցքաթափվում, ուստի արյունն անմիջապես չի կարողանում հետ լցվել-դատարկվել:

Սեռական օրգաններում արյան կանգի հետևանքով մեծանում է արգանդը, նվազում սեռական ցանկությունը (լիբիդո): Սեռական հարաբերության ընդհատումը՝ որպես հակաբեղմնավորիչ միջոց, արդյունավետ է դեպքերի 50-75 %-ում: Սույն եղանակի ցածր արդյունավետությունը տղամարդկանց կողմից սեռական հարաբերության ուշացած ընդհատումն է, բացի այդ, ոմանք առհասարակ սխալվում են իրենց սերմնաժայթքման հարցում, մինչդեռ սերմնաբջիջների առավել մեծ քանակությունը պարունակվում է սերմի հենց առաջին բաժիններում:

Հետևանքը լինում է այն, որ բավականին հաճախ սերմնահեղուկն ընկնում է հեշտոցամուտքի թաց նախամուտքին` այնտեղից մի ամբողջ երկար ճանապարհ հաղթահարելով մինչև ձվաբջջին հասնելն ու բեղմնավորելը: Բացի այդ, սերմնահեղուկի մի մասը կարող է ընկնել հեշտոցի մեջ այն հանգամանքներում, երբ, օրինակ, տղամարդը շագանակագեղձի բորբոքում ունի, ուստի սերմնահեղուկը կարող է արտահոսել միզարձակության, ճիգերի, սեղմման ժամանակ:

Հնարավոր է հղիանալ նաև ամբողջական կուսաթաղանթի պայմաններում և անգամ առանց առնանդամը հեշտոց մտցնելու: Գործնականում նկարագրված են դեպքեր, երբ սերմնաժայթքումը եղել է կնոջ արտաքին սեռական օրգանների վրա` առանց առնանդամը հեշտոց մտցնելու, և հղիություն է տեղի ունեցել` պահպանված կուսաթաղանթի պայմաններում: Թեև եզակի, սակայն նման դեպքեր նույպես հնարավոր են և չեն բացառվում:

Առավելությունը

Այս եղանակի առավելությունը հեշտ կիրառությունն է, լրացուցիչ նախազգուշական կամ այլ միջոցների պահպանման անհրաժեշտության բացակայությունը:

Թերությունները

Հիմնական թերությունը ցածր արդյունավետությունն է: Նախքան սերմնահեղուկի հիմնական չափաբաժնի ժայթքելը երբեմն այն աննշան քանակով արտազատվում է` որոշ դեպքերում պարունակելով նախորդի սերմնաբջիջները (երբեմն` 1մլն 1 կաթիլում): Հղիանալու հավանականությունը մեծանում է այդ հեղուկի` հեշտոց լցվելուն զուգընթաց, մանավանդ կարճ ժամանակահատվածում բազմաթիվ օրգազմների պայմաններում: Սեռական հարաբերության ընդհատումը լուրջ հետևանքներ է ունենում թե՛ կնոջ, թե՛ տղամարդու նյարդային համակարգի համար: Տղամարդը չի կարողանում անմնացորդ և ազատորեն տրվել զգացմունքներին, քանզի պարտավոր է հարաբերության ընդհատման պահը որսալ: Վախենալով սեմնաժայթքման սկիզբը բաց թողնելուց և դրա հետ մեկտեղ ձգտելով օրգազմի հասնելու` տղամարդն ստիպված է լինում դուրս բերել առնանդամը սեմնաժայթքումից փոքր-ինչ վաղ: Հետևանքը լինում է այն, որ սեմնաժայթքումը թերի է մնում, ուստի սեմնահեղուկի մի մասը մնում է տղամարդու սեռական ուղիներում, որտեղից լարվածության պատճառով արյունն ակտիվորեն չի դատարկվում, ուշադրությունը երկատվում է`հանգեցնելով նևրոզի, որոշ դեպքերում` սերմնազատման խանգարման:

Սեռական հարաբերության ընդհատումից` որպես հակաբեղմնավորման միջոցից շարունակաբար օգտվելիս կանանց սեռական օրգաններում արյան կանգ է զարգանում` նպաստելով բորբոքմանը (ադնեքսիտներ) կամ խոչընդոտում դրա լիարժեք ապաքինմանը (եթե այդպիսիք արդեն կային): Այս ամենի հետևանքով սեռական հակումը բթանում է, զարգանում է անօրգազմային վիճակ:

Հրահանգ սեռական հարաբերության ընդհատման միջոցից օգտվողներին, ովքեր աշխատում են նվազեցնել հղիանալու հավանականությունը

Նախ կրկնվող հարաբերության դեպքում տղամարդը պետք է մաքրի առնանդամի գլխիկը` նախորդ հարաբերությունից պահպանված սպերմատոզոիդներից ազատվելու համար, որպեսզի դրանք չընկնեն հեշտոցի մեջ, երկրորդ, մոտալուտ սերմնաժայթքումն զգալով` պետք է դուրս բերել առնանդամը հեշտոցից և կնոջ արտաքին սեռական օրգաններից: Սեռական հարաբերության ընդհատումն ավելի գերադասելի է հղիանալուց պաշտպանվելու համար, եթե տղամարդը վերահսկում է սերմնաժայթքումը:

Հարկ է հիշել, որ այս եղանակը հարմար չէ․

Եթե զույգը նախատրամադրված է կրկնակի սեռական հարաբերության: Նման դեպքումերում սերմնահեղուկի աննշան քանակը, մինչև իսկ նախորդ հարաբերությունից պահպանված մի քանի կաթիլը, կարող է հղիության պատճառ դառնալ։

Եթե տղամարդն անկարող է վերահսկել սերմնաժայթքումը:

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Էնդոմետրիումը արգանդի ներքին լորձաթաղանթն է…

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը…

Ցիստիտ

Ցիստիտ

Ցիստիտը միզապարկի բորբոքումն է…

Արգանդի իջեցում (արգանդի պրոլապս)

Արգանդի իջեցում (արգանդի պրոլապս)

Արգանդի իջեցումը (արգանդի պրոլապս) առաջանում է…