DHEA-S` դեհիդրոէպիանդրոստերոնի սուլֆատ

Դեհիդրոէպիանդրոստերոնի սուլֆատը (DHEA-S) ստերոիդ է, որը սինթեզվում է մակերիկամների կողմից։ Այն իր առավելագույն խտությանն է հասնում կյանքի մոտավորապես երրորդ տասնամյակում, որից հետո սկսում է նվազել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց դեպքում։
DHEA-S-ը օգտագործվում է որպես մակերիկամների արտազատող ֆունկցիայի գնահատման մարկեր, ինչպես նաև մակերիկամների հիվանդությունների, օրինակ՝ մակերիկամների բնածին հիպերպլազիայի և ուռուցքների, ախտորոշման միջոց։ Հիրսուտիզմ ունեցող կանանց դեպքում DHEA-S-ի մեծ խտությունը պայմանավորված է մակերիկամների վիրիլիզացնող ուռուցքներով։
Ձվարանների պոլիկիստոզ ունեցող կանանց դեպքում հաճախ է նկատվում DHEA-S-ի խտության բարձրացում, ինչը վկայում է այդ հիվանդության վրա մակերիկամների անդրոգենների ազդեցության մասին։
Եթե կնոջ օրգանիզմում տեստոստերոնի մակարդակը բարձր է, ապա DHEA-S-ի խտության որոշման միջոցով հնարավոր կլինի պարզել այդ կապված է մակերիկամների՞, թե՞ ձվարանների որևէ հիվանդության հետ։
Հետազոտության կատարման ցուցումներ
Հիպերպլազիա և մակերիկամների ուռուցքներ, Կուշինգի համախտանիշ
Հիվանդություններ, որոնց մասին կարող են վկայել հետազոտության արդյունքները
Բարձր ցուցանիշները վկայում են հետևյալ հիվանդությունների մասին՝
- վիրիլիզացնող ադենոմա կամ կարցինոմա,
- 21-հիդրոքսիլազայի և 3β հիդրոքսիստերոիդ դեհիդրոգենազայի անբավարարություն,
- հիրսուտիզմ,
- վաղ սեռահասունացում։
Ցածր ցուցանիշների դեպքում՝
- մակերիկամների հիպոֆունկցիա,
- վահանաձև գեղձի հիպոֆունկցիա,
- սեռահասունացման հապաղում և այլն։
Աղբյուրը՝ likar.info