Ե՞րբ պլանավորել հղիությունը վիժումից հետո

Ե՞րբ պլանավորել հղիությունը վիժումից հետո

Վիժման ամենաբարձր ռիսկը սովորաբար լինում է մինչև 14-րդ շաբաթական ժամկետը, սակայն երբեմն պատահում է նաև ուշ ժամկետներում։ Այն դժվար փորձություն կարող է լինել ամուսինների համար, որին կարող է հաջորդել կրկին հղիանալու բուռն ցանկությունը։

Վիժման պատճառները տարբեր են լինում՝

  • հորմոնային համակարգի խնդիրներ,
  • թունավոր նյութերի ազդեցություն,
  • գենետիկ անոմալիաներ,
  • թրոմբոֆիլիա,
  • ծանր ապրումներ և սթրեսներ,
  • նախկինում կատարած աբորտներ,
  • մեխանիկական վնասվածքներ և այլն։

Վիժման մասին մանրամասներ նկարագրված են ստորև նշված հոդվածում։

Կարդացեք՝ Ինքնաբեր վիժում

Հաճախ է պատահում, որ կանայք, որոնց դեպքում վիժումը եղել է հղիության վաղ ժամկետում, ցանկանում են հղինալ վիժումից անմիջապես հետո։ Տեսականորեն հնարավոր է, բայց պետք է սպասել։

Ինչո՞ւ։ Որովհետև վիժումը սթրես է ոչ միայն հոգեկանի, այլև վերրտադրողական համակարգի համար։ Երբ մարդ ոտքը ոլորում է, որոշ ժամանակ զգուշորեն է քայլում, չէ՞, չի վազում, ֆիզիկական վարժություններ չի անում, այնպիսի ռիսկերի չի դիմում, որոնք կարող են վատացնել վիճակը։ Նույն սկզբունքը գործում է նաև այս դեպքում․ անհաջող հղիության փորձությունն անցնելով՝ վերարտադրողական համակարգը վերականգնվելու համար որոշակի ժամանակ է պահանջում։

Որքա՞ն է պետք սպասել։ Սովորաբար թույլատրվում է կրկին հղիանալ 3-6 ամիս անց, լավագույն դեպքում՝ 6 ամիս անց։ պետք է նկատի ունենալ մի միտում․վիժումից հետո որքան շուտ է լինում հղիությունը, այնքան մեծ է լինում կրկին վիժելու վտանգը։

Ինչպե՞ս վարվել մինչև հաջորդ հղիությունը

Առողջ հղիություն ապահովելու համար կարգավորեք քնի և հանգստի ռեժիմը, սննդակարգը, փորձեք զերծ մնալ սթրեսներից, լիարժեք հետազոտվեք։

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիությունը (Biochemical pregnancy) հղիության շատ վաղ փուլում…