Տրամադրությունը պայմանավորող հորմոնները

Հորմոնները քիմիական նյութեր են, որոնք մեծ ազդեցություն են թողնում ֆիզիոլոգիական գրեթե բոլոր պրոցեսների վրա։ Բացի այդ, դրանք պատասխանատու են նաև մեր հոգեհուզական վիճակի համար։ Ահա այն հիմնական հորմոնները, որոնք պայմանավորում են մեր լավ տրամադրությունը։
Դոֆամին
Դոֆամինն օգնում է արագ հարմարվելուն անծանոթ միջավայրին և որոշում կայացնելուն։ Դրա պակասը աովորաբար առաջացնում է անինքնավստահություն և տրամադրության անկումներ։
Սերոտոնին
Սերոտոնինն անվանում են «երջանկության հորմոն»։ Այն արտադրվում է էյֆորիայի, երջանկության, էքստազի ժամանակ, իսկ դեպրեսիայի դեպքում ճնշվում է, և մակարդակը նվազում է։
Սերոտոնինի արտադրման համար անհրաժեշտ է, որ օրգանիզմում ամինաթթու տրիպտոֆան լինի։ Վերջինս պարունակվում է արմավի, գետնանուշի, սնկերի, վարսակի և այլ սննդամթերքների մեջ։
Օքսիտոցին
Սա նեյրոհորմոն է, որը մարդկանց ավելի բարի, ուշադիր և վստահելի է դարձնում։ Այն անվանում են «սիրո հորմոն»։ Ընդ որում օքսիտոցինի մակարդակը բարձրանում է սիրով զբաղվելու ժամանակ։
Թիրոքսին
Այս հորմոնի բարձր մակարդակի դեպքում մարդը դյուրագրգիռ է դառնում։
Ադրենալին
Այս հորմոնը, որն ստիպում է մարդուն կենսական բնույթի որոշում կայացնել՝ «խփիր կամ փախիր»։ Հենց ադրենալինն է մարդուն ագրեսիվ դարձնում, և «թշնամիներին» ստիպում զգուշանալ։ Դրա մակարդակը բարձրանում է էքստրեմալ պայմաններում հայտնվելիս, ինչպես նաև սպորտով զբաղվելիս։
Նորադրենալին
Հորմոն, որը պատասխանատու է իրականության հանդեպ դրական տրամադրվածության համար։ Ցածր մակարդակի դեպքում մարդը հակված է լինում դեպրեսիայի և սթրեսի։ Մարդիկ, որոնց օրգանիզմում նորադրենալինը շատ է արտադրվում, կարողանում են կենտրոնացնելու ուժերը և օժտված են բարձր աշխատունակությամբ։
Աղբյուրը՝ likar.info
Նմանատիպ նյութեր

Մենոպաուզայի և դեպրեսիայի կապը

Էստրոգեն․ կարևորագույն հորմոն կնոջ օրգանիզմում

Ֆոլիկուլախթանիչ հորմոնի հետազոտություն

Մարդու խորիոնային գոնադոտրոպինը հղիության ընթացքում

Հորմոնային համակարգի փոփոխությունները հղիության ընթացքում
