Ալկոհոլը կրծքով կերակրման ընթացքում

Ալկոհոլը կրծքով կերակրման ընթացքում

Ալկոհոլային խմիչքների օգտագործումն այսօր շատ արծարծվող խնդիր է։ Բնակչության մոտ 90%-ը պարբերաբար օգտագործում է գարեջուր, գինի և ալկոհոլային այլ խմիչքներ, այդ թվում են և կրծքով կերակրող կանայք։ 
Լակտացիայի շրջանում ալկոհոլի օգտագործումը քիչ ուսումնասիրված հարց է։ Մայրիկները հաճախ են լսում հակասական խորհուրդներ, թե ինչպես է ազդում ալկոհոլը երեխայի վրա։

Երբեմն կարող եք լսել կարծիքներ, որ գարեջուրը կամ գինին, ի տարբերություն այլ ալկոհոլային խմիչքների, առողջության վրա դրական ազդեցություն են ունենում, բայց այս մասին տեղեկատվությունը միշտ հակասական է, ուստի եկեք անդրադառնանք ընդհանուր առմամբ ալկոհոլի ազդեցությանը:

 

Կարդացեք՝ Գարեջուրը կրծքով կերակրման ժամանակ


Ալկոհոլը հեշտությամբ է ներթափանցում մայրական կաթի մեջ։ Հետազոտությունների համաձայն ալկոհոլի չնչին քանակությունն անգամ անցնում է արյան և կաթի մեջ՝ բարձրակետին հասնելով այն խմելուց 30-90 րոպե հետո։ Այդ թիվը, սակայն, փոփոխական է՝ կախված այդ ընթացքում կերած սննդի քանակից, մոր քաշից և այլ գործոններից։


Հակառակ տարածված կարծիքին՝ ալկոհոլը չի կուտակվում կրծքի կաթում, դրա մակարդակը նվազում է, երբ նվազում է նաև արյան մեջ, կթում չի նպաստում օրգանիզմից ալկոհոլի դուրսբերմանը։ Առհասարակ, հեղուկ խմելը, հանգիստը, կթումը և նմանատիպ այլ գործողությունները չեն արագացում ալկոհոլի դուրսբերման պրոցեսը։
Գարեջուրը, գինին և այլ խմիչքները մի քանի կում խմելու դեպքում չեն վնասում փոքրիկին, սակայն ավել խմելու դեպքում պետք է կերակրումը հետաձգել 6-8 ժամով։ 

Ալկոհոլը կանոնավոր օգտագործելու դեպքում կողմնակի երևույթնր են ի հայտ գալիս, օրինակ՝ քնկոտություն, թուլություն, երեխայի մոտորային զարգացման հապաղում, նվազ քաշ, ինչպես նաև կաթի հոսքի խնդիր։
Ալկոհոլի ազդեցության վնասակարությունը գնահատելու ժամանակ պետք է հաշվի առնել նաև երեխայի քաշն ու տարիքը։

Որքան փոքր և նվազ քաշով է լինում փոքրիկը, այնքան ուժեղ է լինում ալկոհոլի անգամ քիչ քանակությունը։
Առողջ մնացեք և առողջ պահեք նաև ձեր փոքրիկին։

 

Աղբյուրը

views 7970
Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրում

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրում

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումը հղիության ընթացքում

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրումը հղիության ընթացքում

Դեղորայքը կրծքով կերակրման ընթացքում

Կրծքով կերակրում

Դեղորայքը կրծքով կերակրման ընթացքում