T3 ազատ․ ինչի՞ մասին են վկայում ցածր և բարձր ցուցանիշները

T3 ազատ․  ինչի՞ մասին են վկայում ցածր և բարձր ցուցանիշները

Ընդհանուր տեղեկություններ

Ազատ T3 որոշում ենք միայն ցածր TSH հայտնաբերելիս, բարձր TSH դեպքում չենք որոշում:
Վահանաձև գեղձի թիրեոիդային հորմոնների սինթեզը կարգավորվում է հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի կողմից։ Հիպոթալամուսում արտադրվող թիրեոտրոպին ռիլիզինգ հորմոնը խթանում է ադենոհիպոֆիզում թիրեոտրոպ հորմոնի արտադրությունը, որն էլ իր հերթին խթանում է վահանաձև գեղձի թիրեոիդային հորմոնների սեկրեցիան։

T4 ազատը և T3 ազատը կարգավորում են օրգանիզմի նորմալ աճն ու զարգացումը: Քանի որ գրեթե բոլոր օրգան համակարգերում առկա են թիրեոիդային հորմոնների նկատմամբ ռեցեպտերներ, ուստի թիրեոիդային հորմոնները ազդեցություն ունեն բոլոր օրգան-համակարգերի ֆունկցիաների և բոլոր նյութափոխանակային պրոցեսների վրա։ Նրանց նորմալ քանակությունը ապահովում է օրգանիզմի ճիշտ նկութափոխանակությունը։

Հետազոտության ցուցումները

  • Թիրեոտոքսիկոզի առաջնային ախտորոշում
  • Թիրեոտոքսիկոզ ունեցող անձանց վիճակի մոնիթորինգ

Նախապատրաստում հետազոտությանը

  • Քաղցած լինելը ցանկալի է, բայց բացարձակ պարտադիր չէ։ Շատ հանգիստ կարելի է անալիզը վերցնել նաև կերած վիճակում։

 Հետազոտության արդյունքների վրա ազդող գործոններ

Ցուցանիշների բարձրացմանն են նպաստում՝ հեմոլիզը, խիլյոզը, էստրոգենները, բերանային ընդունման հակաբեղմնավորիչները, հերոինը, մեթադոնը։

Ցուցանիշների նվազմանն են նպաստում՝ անդրոգենները, դեքսամետազոնը, պրոպրանալոնը, սալիցիլատները և այլն։

Հիվանդություններ, որոնց մասին վկայում են ցուցանիշները

Բարձր ցուցանիշներ

  • Թիրեոտոքսիկոզ
  • Պենդրեդի համախտանիշ
  • Յոդի անբավարարություն
  • Ռադիոակտիվ յոդի դեղապատրաստուկներով բուժումից հետո ի հայտ եկող վիճակ
  • Հետծննդաբերական թիրեոտոքսիկոզ

Ցածր ցուցանիշներ

Վահանաձև գեղձի հիպոֆունկցիա

  • Սուր և ենթասուր թիրեոիդիտ, հիպոթիրեոիդ ֆազա,
  • Հետվիրահատական վիճակներ և ծանր հիվանդություններ,
  • Անդրոգենների ընդունում,
  • Դեքսամետազոնի, պրոպրանալոլի ընդունում և այլն:

Աղբյուրը

Կղանքի վերլուծություն. ո՞ր հիվանդությունների բացահայտմանն է նպաստում  

Կղանքի վերլուծություն. ո՞ր հիվանդությունների բացահայտմանն է նպաստում  

Անօրգանական նյութերը, ինչպիսիք են կալցիումի ֆոսֆատը և երկաթի ֆոսֆատը, կղանքի պինդ մասի ևս 10-20 %-ն են

Խորիոնալ գոնադոտրոպինը (ХГЧ) հղիության ընթացքում. նորմաների աղյուսակն ըստ շաբաթների

Խորիոնալ գոնադոտրոպինը (ХГЧ) հղիության ընթացքում. նորմաների աղյուսակն ըստ շաբաթների

Շատ կանայք դրական թեստի առաջին օրերից սկսած հետաքրքրվում են հետազոտությունների արդյունքներով:

Մեզի մեջ առկա սպիտակուց

Մեզի մեջ առկա սպիտակուց

Մարդու մեզի մեջ սպիտակուցի նորմալ պարունակությունը կազմում է ոչ ավելի, քան 0,033 գրամ՝ մեկ լիտրում:

Ի՞նչ են բուժում պորտալարի ցողունային բջիջները

Ի՞նչ են բուժում պորտալարի ցողունային բջիջները

Պորտալարի արյունը պահպանող ծնողների 70%-ը պահպանում է նաև պորտալարի ցողունային բջիջները։