Ճի՞շտ է, որ հորմոնային հակաբեղմնավորիչները նպաստում են գիրանալուն

Ճի՞շտ է, որ հորմոնային հակաբեղմնավորիչները նպաստում են գիրանալուն

«Չե՞մ գիրանա, եթե սկսեմ բեղմնականխիչ հաբեր օգտագործել»: Այս և նմանատիպ հարցերը մտահոգում են այն կանանց, ովքեր որոշել են բեղմնականխման համար առաջին անգամ օգտվել հորմոնային հակաբեղմնավորիչներից: Շատերը կարծում են, որ նման հաբերի ամենասարսափելի կողմնակի ազդեցությունը ավելորդ կիլոգրամների առաջացումն է: 

Իրականում այդպես չէ: Այս թյուր պատկերացման համար հիմք է ծառայել այն փաստը, որ տարիներ առաջ հորմոնային դեղահաբերն օժտված էին անդրոգենացնող ազդեցությամբ, այսինքն՝ նպաստում էին կնոջ օրգանիզմում արական հորմոնի մակարդակի բարձրացմանը:

Ներկայում բժշկական տեխնոլոգիաները մեծ առաջընթաց են ապրել, փոխվել է արտադրվող դեղորայքի որակը, նվազագույնի է հասցված կողմնակի ազդեցությունների և վնասի ռիսկը: Եթե հորմոնային դեղորայքը նշանակված է բժշկի կողմից՝ հիմնված տվյալ կնոջ օրգանիզմի առանձնահատկությունների վրա, ապա կարելի է ասել, որ բացի դրական արդյունքից ոչ մի վնաս չի հասցնի և չի նպաստի գիրությանը:

Առողջ, ակտիվ ապրելակերպ ունեցող, ռացիոնալ սնվող կինը կարող է վստահորեն օգտագործել հակաբեղմնավորիչ հաբեր՝ առանց վախենալու, որ դրանք կփչացնեն կազմվածքը: Կյանքում առաջին անգամ հորմոնային հաբեր օգտագործելուց առաջ անհրաժեշտ և կարևոր է այցելել գինեկոլոգիական խորհրդատվության, հետազոտվել և ստանալ ձեր օրգանիզմի առանձնահատկություններին համապատասխանող հորմոնային հաբերի մասին ցուցումներ:

views 14467
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում