T3 ընդհանուր․ ինչի՞ մասին են վկայում ցածր և բարձր ցուցանիշները

T3 ընդհանուր․ ինչի՞ մասին են վկայում ցածր և բարձր ցուցանիշները

Ընդհանուր T3 որոշումը գործնականում նշանակություն չունի, որևէ դեպքում չենք հիմնվում ընդհանուր T3-ի վրա և դրանով ատաջնորդվելով' բուժում նշանակում։ Նույնիսկ ընդհանուր T4-ը չունի որոշիչ նշանակություն։ Առավել ինֆորմատիվ ու տվյալ վիճակը ճիշտ բնորոշող ցուցանիշներ են հորմոնների ազատ ֆրակցիաները, որոնք համարվում են կենսաբանորեն ակտիվ։ Ուստի անհրաժեշտության դեպքում (երբ հայտնաբերում ենք շեղված TSH չենք հիմնվում միայն դրա վրա ու պարտադիր լրացուցիչ հետազոտում ենք պացիենտին' ավելի հստակեցնելու համար տվյալ պաթոլոգիկ վիճակը:

Վահանաձև գեղձի խտությունը և դրանց կենսաբանական ազդեցության աստիճանը կարգավորվում է հիպոթալամոհիպոֆիզարթիրեոիդիտային համակարգի կողմից։ Թիրեոտրոպին-ռիլիզինգ-գործոնն արտադրվում է հիպոթալամուսի կողմից ի պատասխան վահանաձև գեղձի՝ արյան մեջ շրջանառվող ազատ հորմոնների։ ԹՌԳ-ն երակային համակարգով հիպոթալամուսից անցնում է ադենոհիպոֆիզ, որտեղ այն սկիզբ է դնում ներբջջային ռեակցիաների, որոնք հանգեցնում են թիրեոիդիտախթանիչ հորմոնի (թիրեոտրոպին) արտադրմանը։

Հետազոտության ցուցումները

Վահանաձև գեղձի հիվանդությունների ախտորոշում

Նախապատրաստում հետազոտությանը

  • Քաղցած լինելը ցանկալի է, բայց բացարձակ պարտադիր չէ։ Շատ հանգիստ կարելի է անալիզը վերցնել նաև կերած վիճակում։

 Հետազոտության արդյունքների վրա ազդող գործոններ

  • Ցուցանիշների բարձրացմանն են նպաստում՝ հեմոլիզը, խիլյոզը, էստրոգենները, բերանային ընդունման հակաբեղմնավորիչները, հերոինը, մեթադոնը։
  • Ցուցանիշների նվազմանն են նպաստում՝ անդրոգենները, դեքսամետազոնը, պրոպրանալոնը, սալիցիլատները և այլն։

Հիվանդություններ, որոնց մասին վկայում են ցուցանիշները

Բարձր ցուցանիշներ

  • Թիրեոտոքսիկոզ
  • Էնդեմիկ զոբ
  • Պենդրեդի համախտանիշ
  • Յոդի անբավարարություն
  • Ռադիոակտիվ յոդի դեղապատրաստուկներով բուժումից հետո ի հայտ եկող վիճակ և այլն

Ցածր ցուցանիշներ

Վահանաձև գեղձի հիպոֆունկցիա

  • Սուր և ենթասուր թիրեոիդիտ
  • Հետվիրահատական վիճակներ և ծանր հիվանդություններ
  • Անդրոգենների ընդունում

Դեքսամետազոնի, պրոպրանալոլի ընդունում և այլն:

 

Աղբյուրը

Կղանքի վերլուծություն. ո՞ր հիվանդությունների բացահայտմանն է նպաստում  

Կղանքի վերլուծություն. ո՞ր հիվանդությունների բացահայտմանն է նպաստում  

Անօրգանական նյութերը, ինչպիսիք են կալցիումի ֆոսֆատը և երկաթի ֆոսֆատը, կղանքի պինդ մասի ևս 10-20 %-ն են

Խորիոնալ գոնադոտրոպինը (ХГЧ) հղիության ընթացքում. նորմաների աղյուսակն ըստ շաբաթների

Խորիոնալ գոնադոտրոպինը (ХГЧ) հղիության ընթացքում. նորմաների աղյուսակն ըստ շաբաթների

Շատ կանայք դրական թեստի առաջին օրերից սկսած հետաքրքրվում են հետազոտությունների արդյունքներով:

Մեզի մեջ առկա սպիտակուց

Մեզի մեջ առկա սպիտակուց

Մարդու մեզի մեջ սպիտակուցի նորմալ պարունակությունը կազմում է ոչ ավելի, քան 0,033 գրամ՝ մեկ լիտրում:

Ի՞նչ են բուժում պորտալարի ցողունային բջիջները

Ի՞նչ են բուժում պորտալարի ցողունային բջիջները

Պորտալարի արյունը պահպանող ծնողների 70%-ը պահպանում է նաև պորտալարի ցողունային բջիջները։