Սննդամթերքներ և խոտաբույսեր, որոնք խտացնում են արյունը

Սննդամթերքներ և խոտաբույսեր, որոնք խտացնում են արյունը


Բազմաթիվ սննդամթերքներ անմիջական ազդեցություն են ունենում արյան շրջանառության վրա:

Կան մի շարք սննդի բաղադրիչներ, որոնք կարող են նոսրացնել կամ խտացնել արյունը:

Այս սննդամթերքների ցանկին առաջին հերթին պետք է ծանոթանան այն մարդիք, ովքեր ունեն արյան մածուցիկություն:

Արյան մածուցիկությունը կարող է առաջացնել՝ սրտամկանի ինֆարկտ, իշեմիկ ինսուլտ, ստորին վերջույթների, ներքին օրգանների անոթների խցանում և այլլ ուրիշ խդիրներ:

Կարդացեք նաև՝  Արյան մակարդման համակարգի հետազոտում

Հոդվածում տրված ամբողջ տեղեկատվությունը միայն ուղղորդման համար է: Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ և անցնել բժշկական զննում: Նշված բաղադրատոմսը չի փոխարինում հիմնական բուժումանը, այն կրում է օժանդակ բնույթ:

Եթե առկա է արյան շրջանառության խանգարում կամ արյան խտություն,  ապա մի շարք մթերքներից պետք է հրաժարվել, կամ դրանց օգտագործումը պետք է հնարավորինս սահմանափակել:

Արյան խտությունը բարձրացնող մթերքների ցուցակ

  • Ցանկացած տեսակի քաղցրավենիք և խմորեղեն
  • Յուղոտ սնունդ, հատկապես կենդանական ծագման ճարպեր
  • Ժելատին և դրանով պատրաստված ցանկացած ուտելիք
  • Ցանկացած տեսակի ապխտած մթերք
  • Բանան
  • Կարտոֆիլ կամ օսլա պարունակող այլ մթերքներ
  • Գազավորված ըմպելիքներ
  • Հունական ընկույզ
  • Համեմի սերմեր
  • Թունդ սուրճ կամ սև թեյ

Արյան խտությունը բարձրացնող խոտաբույսեր

Որոշ բուժիչ խոտաբույսեր նույնպես ունակ են բարձրացնել արյան խտությունը:

Օգտագործելուց առաջ պետք է հաշվի առնել բույսերի համատեղելիությունը, քանի որ որոշ բաղադրիչների համադրությունը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա: Արյան խտությունը կարող են բարձրացնել հետևալ խոտաբույսերը.

  • Արևքուրիկ
  • Եղինջ
  • Պղպեղ
  • Եգիպտացորենի ծիլը,
  • Հազարտերևուկ
  • Կատվախոտ կամ առյուծագ
  • Փռնչուկի ծաղիկ
  • Դաշտային ձիաձետ և կոթուկ
  • Հովվիպայուսակ
  • Բռինչի կեղև
  • Փշատերևներ

Իհարկե այս բոլոր նշված դեղաբույսերը հիվանդությունը ամբողջությամբ չեն բուժի, սակայն էական ազդեցություն կունենան հեմոստատիկ համակարգի վրա:

Նշված խոտաբույսերի երկարատև օգտագործումը կարող է խտացնել արյունը մանավանդ, երբ արյունը նորմայից նոսր է:

Ուշադրւթյուն

Հոդվածի ինֆորմացիան կրում է զուտ տեղեկատվական բնույթ: Նշավծ խորհուրդները կիրառելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:

views 16401
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում