Սերմնահեղուկային հակագեների հակամարմինները արյան մեջ

Սերմնահեղուկային հակագեների հակամարմինները արյան մեջ

Վերլուծությունը թույլ է տալիս արյան մեջ ի հայտ բերել սերմնահեղուկային հակագեների առանձնահատուկ հակամարմինները, որոնք կարող են անպտղության պատճառ հանդիսանալ:

Ռուսերեն հոմանիշները

Антиспермальные антитела, антиспермальные АТ.

Անգլերեն հոմանիշները

Antispermal antibodies, ASA, Blood, ASAB, Antisperm Antibody.

Հետազոտության մեթոդը

Իմունաֆերմենտային վերլուծություն (ԻՖՎ)

Չափման միավորները

ՄՄ/մլ (միջազգային միավոր միլիլիտրի համար)

Ինչպիսի կենսաբանական նյութ է կարելի օգտագործել հետազոտության համար:

Երակային արյուն:

Ինչպես ճիշտ նախապատրաստվել հետազոտությանը:

Հետազոտությունից 30 րոպե առաջ չծխել:

Ընդհանուր տեղեկատվություն հետազոտության մասին

Սերմնահեղուկային հակագեների հակամարմիններ – դրանք առանձնահատուկ իմունոգլոբուլիններ են, որոնց գործունեությունը ուղղված է սպերմատոզոիդների դեմ: Դրանք արտադրվում են տղամարդու կամ կնոջ իմունային համակարգի կողմից՝ ի պատասխան սերմնահեղուկի հետ շփման: Նորմայում առողջ մարդկանց օրգանիզմում սերմնահեղուկային հակագեների հակամարմինները չեն որոշվում, քանի որ գոյություն ունեն առանձնահատուկ պաշտպանական մեխանիզմներ, որոնք կանխարգելում են դրանց ի հայտ գալը:

Տղամարդկանց մոտ իմունային համակարգի ազդեցությունից սերմնահեղուկը պաշտպանում է հեմատոտեստիկուլյար արգելապատնեշը: Այդ արգելապատնեշի խախտման դեպքում իմունային համակարգը արտադրում է սերմնահեղուկային  հակամարմիններ: Դա կարող է լինել ձվարանի վնասվածքի արդյունք, բակտերիալ և վիրուսային ինֆեկցիաների (տեստիկուլիտ, էպիդիդիմիտ, օրխիտ) արդյունք, ձվարանի քաղցկեղի, վարիկոցելեի, կրիպտորխիդիզմի, ձվարանի վիրաբուժական վիրահատությունների (վազէկտոմիա, այդ թվում նաև ձվարանի բիոպսիայի իրականացման դեպքում) արդյունք: Իսկ որոշ դեպքերում նույնիսկ անհնար է որոշել պատճառը: Հակասերմնահեղուկային հակամարմինների կապումը սպերմատոզոիդների հետ հանգեցնում է դրանց շարժունակության նվազմանը, ինչպես նաև նվազեցնում է դրա ունակությունը, որպեսզի այն կարողանա ներթափանցել արգանդի վզիկի լորձի մեջ և բեղմնավորել ձվաբջիջը:

Նորմայում կանանց մոտ սպերմատոզոիդների հակագեների դեմ հակամարմիններ չեն արտադրվում, սակայն տարատեսակ գործոններ (ինչպես օրինակ՝ ինֆեկցիաներ, աուտոիմուն հիվանդություններ) կարող են հանգեցնել իմունոլոգիական տոլերանտության կորստյան: Կանանց իմունային համակարգի կողմից սպերմատոզոիդների հակագեների ճանաչումը մեծ նշանակություն ունի դրա նորմալ բեղմնավորման և պտղի հետագա զարգացման համար հղիության վաղ շրջանում: Արյան մեջ հակամարմինների բացակայության դեպքում սպերմատոզոիդների հակագեների ազդեցության տակ հղի կնոջ իմունոկոմպետենտ բջիջները պետք է արտադրեն ցիտոկիններ, որոնք նպաստում են տրոֆոբլաստի ձևավորմանը, ընկերքի աճին և ձևավորմանը, իմպլանտացիային: Եթե կնոջ մոտ առկա են հակասերմնահեղուկային հակամարմիններ, ապա այդ գործընթացները խախտվում են, որը հանգեցնում է հղիության ընդհատմանը, գեստոզի, պտղի զարգացման ուշացման, ֆետոընկերքային անբավարարության:

Սովորաբար, ի պատասխան սպերմատոզոիդների հետ փոխազդեցության, օրգանիզմը արտադրում է երեք տարբեր տեսակի հակամարմիններ, որոնք կարող են ազդել սերմնահեղուկի վիճակի վրա՝ A, M և G կարգիիմունո գլոբուլիններն են:

Ներկայումս դրանց ի հայտ բերման համար կիրառում են ԻՖՎ-ն՝ որպես առավել տեղեկատվական մեթոդ արյանպ լազմայում հակամարմինների ճանաչման համար:

Արյան մեջ սերմնահեղուկային հակագեների հակամարմինների թեստը գլխավորապես նշանակվում է կանանց: Տղամարդկանց մոտ այն հազվադեպ է օգտագործվում՝ որպես լրացուցիչ հետազոտություն սերմնահեղուկում հակամարմիններիի հայտբերման անհնարինության դեպքում և/կամ սպերմոգրամայում փոփոխությունների դեպքում:

Ինչի՞ համար է կիրառվում հետազոտությունը:

  • Անպտղության պատճառները ի հայտ բերելու համար, մասնավորապես իմունոլոգիական պատճառների դիագնոստիկայի համար:
  • Որպես սերմնահեղուկի վերլուծության լրացում:

Ե՞րբ է նշանակվում հետազոտությունը:

  • Անպտղության համար տրված այլ անալիզների փոփոխությունների դեպքում, ինչպես օրինակ՝ հետկոիտալ թեստը, խառն հակագլոբուլինային թեստը (MAR-թեստ) կամ լատեքս-ագգլյուտինացիայի թեստը, կանանց մոտ:

Սերմնահեղուկում հակամարմինների որոշման անհնարինության դեպքում և/կամ սպերմոգրամայում պաթոլոգիական փոփոխությունների դեպքում տղամարդկանց մոտ:

Ի՞նչ են նշանակում արդյունքները:

Ռեֆերենս նշանակություններ – 0 – 54.99 ՄՄ/մլ

Առողջ մարդկանց մոտ արյան մեջ սերմնահեղուկային հակագեների հակամարմիններ նորմայում ի հայտ չեն գալիս:

Դրական արդյունքը կարող է վկայել անպտղության իմունոլոգիական բնույթի մասին:

Հակասերմնահեղուկային հակամարմինների առկայությունը ամուսինների մոտ ոչ միշտ է ուղեկցվում անպտղությամբ, սակայն նմանատիպ զույգերի մոտ ծննդաբերության հավանականությունը 2 անգամ ցածր է:

Միևնույն ժամանակ, եթե սերմնահեղուկային հակագեների հակամարմիններ չեն որոշվում արյան մեջ, ապա դա չի բացառում անպտղությունը:

Արյան մեջ սերմնահեղուկային հակագեների հակամարմինների բացակայությունը կամ ցածր պարունակությունը նշանակում է՝

  • Նորմա
  • Անպտղության այլ, ոչ իմունոլոգիական պատճառներ (արգանդային խողովակների անանցանելիություն, կպումների գործընթացը փոքր կոնքում, էնդոկրին խախտումներ, քրոմոսոմային խախտումներ և այլն)

Արյան մեջ սերմնահեղուկային հակագեների հակամարմինների բարձր պարունակությունը ցույց է տալիս անպտղության աուտոիմուն բնույթը:

Ի՞նչը կարող է ազդել արդյունքի վրա:

Իմունայինհամակարգի պաթոլոգիաները, աուտոիմուն հիվանդությունները:

Կարևոր ծանուցումներ

  • Անպտղությունը լուրջ բազմագործոն հիվանդություն է, որը պահանջում է մանրամասն համալիր հետազոտություններ՝ օգտագործելով տարատեսակ լաբորատոր և գործիքային մեթոդներ: Այս դեպքում իմունային գործոնը հանդիսանում է անպտղության հնարավոր պատճառներից մեկը: Համարվում է, որ անբացատրելի անպտղության դեպքերի  մինչև 20 տոկոսը կապված են իմունոլոգիական պատճառների հետ:

Անհրաժեշտ է երկու ամուսինների միզասեռական համակարգի օրգանների բորբոքային հիվանդությունների առկայության մանրակրկիտ հետազոտություն, քանի որ հենց դրանք կարող են հանդիսանալ սերմնահեղուկային հակագեների  հակամարմինների քանակի բարձրացման պատճառը:

Կղանքի վերլուծություն. ո՞ր հիվանդությունների բացահայտմանն է նպաստում  

Կղանքի վերլուծություն. ո՞ր հիվանդությունների բացահայտմանն է նպաստում  

Անօրգանական նյութերը, ինչպիսիք են կալցիումի ֆոսֆատը և երկաթի ֆոսֆատը, կղանքի պինդ մասի ևս 10-20 %-ն են

Խորիոնալ գոնադոտրոպինը (ХГЧ) հղիության ընթացքում. նորմաների աղյուսակն ըստ շաբաթների

Խորիոնալ գոնադոտրոպինը (ХГЧ) հղիության ընթացքում. նորմաների աղյուսակն ըստ շաբաթների

Շատ կանայք դրական թեստի առաջին օրերից սկսած հետաքրքրվում են հետազոտությունների արդյունքներով:

Մեզի մեջ առկա սպիտակուց

Մեզի մեջ առկա սպիտակուց

Մարդու մեզի մեջ սպիտակուցի նորմալ պարունակությունը կազմում է ոչ ավելի, քան 0,033 գրամ՝ մեկ լիտրում:

Ի՞նչ են բուժում պորտալարի ցողունային բջիջները

Ի՞նչ են բուժում պորտալարի ցողունային բջիջները

Պորտալարի արյունը պահպանող ծնողների 70%-ը պահպանում է նաև պորտալարի ցողունային բջիջները։