Հագուստը հղիության ընթացքում. երկրորդ եռամսյակ
Հղի կանանց
37948

Հղիության 2-րդ եռամսյակում կինը նկատում է, որ կուրծքը խիստ մեծացել է, գոտկատեղն անհետացել է, իսկ որովայնը սկսել է կլորանալ: Նա արդեն չի կարող կրել նախկին սովորական հագուստը, բայց և ավանդական լայն շրջազգեստները դեռ բավականին մեծ են:
Կնոջ առջև ծառանում է հագուստի ընտրության բարդ խնդիրը: Իհարկե, ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց յուրաքանչյուր եռամսյակ ամբողջությամբ թարմացնել պահարանը: Այդ պատճառով գնեք ձեր չափսից մի քիչ մեծ հագուստ:
Այն կարող է պետք գալ նաև ծննդաբերությունից հետո, երբ սովորական հագուստի մեջ «չեք տեղավորվի»: Որոշ կանայք օգտվում են իրենց ամուսինների պահարաններից: Այնպես որ կարող եք հագնել նրանց սվիտրները, ջինսերը, վերնաշապիկները և այլն: Ժիլետները կարող են խիստ փոփոխել ձեր պահարանը: Եթե ժիլետներ չունեք, կարող եք մի քանի վառ գույնի ժիլետներ գնել և հագնել մուգ տաբատի հետ:
Առավել հետաքրքիր է հղի կինը դիտվում ազատ բլեյզերի մեջ: Լավ կլինի նաև ժակետը, սակայն այն պետք է լինի երկար: Աշխատեք չհագնել ընդգծող տաբատներ լայկրայից, քանի որ այդ շրջանում մեծանում են ոտքերի ձկնամկանները և ազդրերը: Բացի այդ, տհաճ կլինի նաև ձգված որովայնի զգացողությունը: Ինչ վերաբերում է գուլպաներին կամ կիսագուլպաներին, ապա նախընտրեք մուգ գույներ: Այդպիսի զուգագուլպաները կծածկեն ոտքերի թերությունները և ոտքերը կդարձնեն ավելի սլացիկ:
Կոշիկ
Երկրորդ եռամսյակում արդեն մեծանում է ոտքերի ծանրաբեռնվածությունն ի հաշիվ լրացուցիչ քաշի: Աշխատանքի ժամանակ, տևական քայլքի կամ կանգնած դիրքի արդյունքում հայտնվում է մեջքի ցավ, ոտքերը կարող են այտուցվել, նախկին կոշիկները` նեղել: Այդ պատճառով այս շրջանում կրեք ազատ, կաշվե կոշիկ ցածր, լայն կրունկով` մինչև 3 սմ բարձրությամբ: Կոշիկի թաթերը պետք է լայն լինեն: Եթե երեկոյան ձեր ոտքերը շատ հոգնեն, մի կես ժամ պառկեք վեր բարձրացրած ոտքերով:
Սպիտակեղեն
Այս շրջանում առավել շատ ուշադրություն դարձրեք սպիտակեղենին, որը պետք է լինի հարմար և հիգիենիկ: Առաջին հերթին կրեք բամբակե կտորից կրծկալ: Այն կպահի մեծացած կուրծքը և կպաշտպանի արտաքին ազդեցություններից: Սկզբում կարող եք կրել սովորական, հետո լայն բրետելներով, չափսից մեծ կրծքկալներ, քանի որ կուրծքը չպետք է սեղմվի: Ժամանակի հետ ձեռք բերեք նաև հղի և կերակրող կանանց համար նախատեսված կրծկալներ: Մի կրեք կարճ վարտիքներ` որովայնի տակով անցնող ռեզինով, քանի որ այն կսահմանափակի ձեր շարժումները և հագուստի տակ ծալք կառաջացնի: Գնեք մի քանի զույգ վարտիքներ և անպայման բամբակից. հղիության ժամանակ հնարավոր է արտադրություն հեշտոցից:
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին