Հղիության 38-րդ շաբաթ

Հղիության 38-րդ շաբաթ

Ծննդաբերությունը կարող է սկսվել և՛ այսօր, և՛ վաղը։ Այդ բնական է։ Մոր փորը հասել է իր առավելագույն չափին, մաշկը ձգվել է և հաճախ է քոր գալիս։

Պտղի զարգացման փուլ

Պտղի միջին երկարությունը 48-50սմ է, մարմնի զանգվածը`մոտ 3000գ: Ենթամաշկի ճարպի կուտակման հետևանքով մարմնի ուրվագծերն ավելի կլորավուն են դառնում: Մաշկը բաց վարդագույն է: Պանրանման զանգվածը քչանում է, նվազում է աղվամազերի քանակը:

Գլխի մազերի երկարությունը 1-2սմ է: Արգանդի խոռոչը կաշկանդում է պտղի շարժումները, ուստի նրա վերջույթներն ամուր կպած են մարմնին: Կմախքի ոսկրացումը շարունակվում է:

Երկրորդ հղիություն

Երկրորդ հղիության դեպքում ծննդաբերությունը կարող է հանկարծակի սկսվել։ Հետևեք ձեր զգացումներին և պատրաստ եղեք։ Եթե փորը քարանում է, ցավում է, արտադրություն է ի հայտ գալիս, մեջքը ձգում է, ապա իմացեք, որ ծննդաբերությունը շուտով կսկսվի։

Եթե փոքրիկը լռում է

38-39-րդ շաբաթում այդպիսի բան լինում է, երեխան պարզապես շարժվելու հնարավորություն չի ունենում արդեն իսկ նեղ դարձած տարածությունում, ուստի նախընտրում է քնել։ Որոշ շարժումներ, սակայն, մայրը պետք է որսա պարբերաբար։ Եթե երեխան երկար ժամանակ է լռում, դիմեք բժշկի։

Ծննդաբերության նախանշանները

Օրգանիզմն արդեն լիովին պատրաստ է ծննդաբերությանը։ Մարմինն աստիճանաբար սկսում է յուրահատուկ նշաններ արձակել՝ տեղեկացնելով մոտալուտ ծննդաբերության մասին։

Կարդացեք՝ Ինչպես է սկսվում ծննդաբերությունը

Այդ նշաններն են՝

  • փորի իջեցում, 
  • փորի մակերևույթի ժամանակավոր քարացում, 
  • արգանդի տոնուսի բարձրացում, 
  • արտադրություն, 
  • մեջքի ձգվածություն, 
  • քաշի չնչին նվազում։ 

Ծննդաբերությունը

Երեսունութերորդ շաբաթը լիովին համապատասխանում է բնական ծննդաբերությանը։ Եթե կեսարյան հատում եք պլանավորել, ապա ծննդատուն գնալու ժամանակն է, բժիշկը կարող է ծննդալուծման օր նշանակել։

Կարդացեք՝ Պատրաստվում ենք գնալ ծննդատուն

 

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…