Սեռական հարաբերության ժամանակ պահպանակը մնացել է ներսում
Ո՞վ է մեղավոր և ինչ անել, եթե սեռական հարաբերության ժամանակ պահպանակը
մնացել է ներսում
Եթե սեռական հարաբերության ավարտին չեք գտնում պահպանակը և պարզից էլ
պարզ է, թե որտեղ փնտրել այն, ապա պետք չէ խուճապի մատնվել: Անհրաժեշտ է
խորը շունչ քաշել և թուլանալ այնպես, որպեսզի թուլանան նաև հեշտոցի
մկանները, քանի որ ձեր լարվածությունից լարվում են նաև հեշտոցի մկանները
ինչը կդժվարացնի պահպանակի դուրս գալը:
Փորձեք հանել պահպանակը հեշտոցից: Եթեարդեն փորձել եք այն հանել և չի
հաջողվել, պարզապես որոշ ժամանակ դադար տվեք և մոռացեք պահպանակի մասին:
Ոչ մի վտանգավոր բան չի կատարվի եթե այն մնա հեշտոցում մոտ կես ժամ:
Այնուամենայնիվ եթե հանելու փորձերը անհաջող են,անհրաժեշտ է անհապաղ
դիմել մասնագետի:
Պահպանակը հանելու մեթոդները.
· Մատները
Նախ փորձեք ինքներդ մատների օգնությամբ հանել պահպաակը հեշտոցից: Դրանից
առաջ կտրեք ձեր եղունգները և լվացեք ձեռքերը: Մտցրեք մի մատը հեշտոցի մեջ
՝ սեղմելով ներքև ՝ փորձելով հանել պահպանակը: Եթե ոչինչ չի ստացվում մեկ
մատով, փորձեք երկու մատով: Ամենակարևորը օտար առարկաներ չօգտագործեք:
· Փոխեք Ձեր դիրքը
Եթե դուք չեք կարող որևէ կերպ հասնել պահպանակին, և չեք զգում այն, փոխեք
ձեր դիրքը: Պառկեք մեջքի վրա և բարձրացրեք ոտքերը, հնարավոր է պահպանակը
կտեղաշարժվի և դուք կկարողանաք այն հանել: Կարող եք նաև կանգնել և փորձել
հրում կատարել դեպի ներքև, այս դեպքում ձեզ կօգնեն հեշտոցի մկանային
կծկումները:
· Դիմեք զուգընկերոջ օգնությանը
Եթե Ձեր մոտ ոչինչ չի ստացվում,ապա խնդրեք զուգընկերոջը օգնել ձեզ:
Արտակարգ իրավիճակները պահանջում են արտակարգ միջոցառումներ, և ամաչելու
կարիք չկա:
Անհաջողոթյան դեպքում դիմեք անհապաղ մասնագետի օգնությանը: Մի վախեցեք և մի ամաչեք:
Նույնիսկ եթե ինքներդ կարողացաք պահպանակը հանել, ապա նախ և առաջ,
ուշադիր ստուգեք այն և համոզվեք, որ այն չի պոկվել, և դրա կտորները ձեր
մեջ չեն մնացել: Անհրաժեշտ է նաև ստուգվել վարակների առկայությունը և նաև
մյուս անգամ ընտրել պահպանակի ճիշտ չափս:
Նմանատիպ նյութեր

Ճի՞շտ է, որ եթե սերմնահեղուկը թափվում է հեշտոցից, ապա նվազում է հղիանալու հավանականությունը

Ճի՞շտ է, որ ծննդաբերությունից հետո կինն օրգազմն այլ կերպ է ապրում

Ռոմանտիզմն արթնացնում է բնազդնե՞րը

Վնասվածքները սեռական հարաբերությունից հետո

Օրգազմը ծննդաբերությունից հետո
