Ճի՞շտ է, որ ծննդաբերությունից հետո կինն օրգազմն այլ կերպ է ապրում

Ճի՞շտ է, որ ծննդաբերությունից հետո կինն օրգազմն այլ կերպ է ապրում

Երեխայի ծնունդից որոշ ժամանակ անց ամուսինները վերադառնում են իրենց բնականոն սեռական կյանքին: Ոմանք զգալի փոփոխություններ են զգում, ոմանք էլ շարունակում են այնպես, ինչպես նախկինում: Սեռական հարաբերության ընթացքում հաճույքի գագաթնակետին հասնելու հնարավորության մասին կարծիքները տարբեր են: Արդյո՞ք ճիշտ է, որ ծննդաբերությունից հետո օրգազմն ավելի վառ է արտահայտվում, անգամ ի հայտ է գալիս առաջին անգամ կամ էլ ընդհանրապես բացակայում է:

Այո, պատահում է այդպես: Երբեմն լինում են դեպքեր, երբ սեռական կյանքում եղած անհարմարություններն ու թույլ օրգազմը սրվում են ծննդաբերությունից հետո: Լինում է նաև հակառակը. սեռական կյանքը զգալիորեն բարելավվում է ծննդաբերությունից հետո, որոշ դեպքերում օրգազմը ընդհանրապես առաջին անգամ է ի հայտ գալիս:

Այս հանգամանքը պայմանավորված է տարբեր գործոններով՝ և՛ արտաքին, և՛ ներքին բնույթի: Հաճախ պատճառը կնոջ օրգանիզմի հյուսվածքների զգայունության աստիճանի և հորմոնային համակարգի փոփոխություններն են դառնում, հեշտոցի մկանային տոնուսի նվազումը, ինչպես նաև մայրանալու հոգեբանական կողմն ու ամուսնու հետ հարաբերությունների բարելավումը և այլն: Պետք է ասել, որ սա պարտադիր պայման չէ և գիտականորեն էլ ապացուցված չէ:

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիությունը (Biochemical pregnancy) հղիության շատ վաղ փուլում…

Կեսարյան հատում (Կեսարյան ծննդաբերություն)

Կեսարյան հատում (Կեսարյան ծննդաբերություն)

Կեսարյան հատումը (C-section) վիրահատական միջամտություն է…