Սեռական ակտը ծննդաբերությունից հետո.

Սեռական ակտը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս հարմարվել նոր կյանքին և զվարճանալ:

Երեխա ունենալը յուրաքանչյուրիս կյանքում կարևոր և երջանիկ
իրադարձություն է: Սակայն ուրախության և անսահման սիրո հետ մեկտեղ,
զույգի սեքսուալ կյանքում ի հայտ են գալիս որոշ խնդիրներ, որոնք
նախկինում չկային: Ինչպե՞ս լուծել այդ խնդիրները և ի՞նչ պետք է իմանալ,
որպեսզի ծննդաբերությունից հետո մտերմությունը հաճելի և անվտանգ լինի:

Կարող եք կարդալ նաև՝ Ցավ ծննդաբերությունից հետո

Ե՞րբ պետք է ծննդաբերությունից հետո վերսկսել սեռական կյանքը.
Միջին հաշվով մասնագետները խորհուրդ են տալիս սպասել վեց շաբաթ: Սակայն
եթե դեռ ցանկություն չունեք պետք չէ շտապել:Ցանկացած դեպքում սեռական
ակտիվությունը վերսկսելուց առաջ անհրաժեշտ է այցելել գինեկոլոգի, որպեսզի
վստահ լինեք, որ սեռական ակտը ամեն իմաստով  սահուն կընթանա:

Ինչպե՞ս
Նշված կանոններից մի քանիսը կիրառվելի են ցանկացած ժամանաահատվածում և ոչ
միայն ծննդաբերությունից հետո մտերմության ժամանակ:
1. Երկար նախաբան. սովորաբար կանաց ավելի շատ ժամանակ է պետք գրգռվելու
համար, իսկ ծննդաբերելությունից հետո հնարավոր է անհրաժեշտ լինել
նույնիսկ ավելի երկար ժամանակ: Զուգընկերը պետք է զգույշ և համբերատար
լինի, մանավանդ որ նախերգանքը երբեմն մեծ հաճույք է պատճառում: Ստեղծեք
էրոտիկ տրամադրություն, կարող եք օգտագործել տարբեր մոտեցումներ և եթե
անհրաժեշտ է նաև սեքս-խաղալիքներ:


2.Հանգստացեք. նորածին մայրիկներից շատերը բառացիորեն ընկնում են
հոգնածությունից և քնի պակասից: Այս էտապոմ նրանց ամենաքիչը սեռական
կյանքն է հետաքրքրում: Առաջին հերթին, պետք է ժամանակ տրամադրեք ինքներդ
ձեզ և հանգստանաք: Տաք լոգանք ընդունեք, մերսում և պարզապես որակյալ քուն
ապահովեք:

3. Մի ստիպեք ձեզ. եթե սեռական կյանքի համար չունեք բավարար ցանկություն
և ուժ, ապա պետք չէ ինքներդ ձեզ ստիպեք: Նույնիսկ եթե զուգընկերը պնդում
է, պետք է նրան հասկացնեք, որ դա լավագույն պահը չէ և ձեր օրգանիզմին
հանգիստ է պետք:

4. Մարզեք ձեր մկանները. ծննդաբերելուց հետո հեշտոցի մկանները կարող են
թուլանալ: Վերականգնելու նպատակով փորձեք կատարել դասական Կեգելի
վարժությունները:

5. Սիրեք և ընդունեք ինքներդ ձեզ, այնպիսին ինչպիսին, որ կաք.
հղիությունից և ծննդաբերությունից հետո մարմնի կառուցվածքի
փոփոխությունները կարող են ազդել ձեր ինքնագնահատականի վրա: Ընկալեք այդ
փոփոխությունները, որպես ուղի ինչը թույլ է տվել ձեզ մայր դառնալ:

6. Օգտագործեք ինտիմ քսուք (գել). հորմոնալ խանգարման արդյունքում,
վերջերս ծննդաբերած կինը կարող է բավարար քանակությամբ բնական քսանյութեր
չունենալ: Բարեբախտաբար, դեղատներում և սեքս-խանութներում կան քսուքների
մեծ տեսականի:

7. Ընտրեք հարմարավետ դիրք. ելնելով ձեր այժմյան վիճակից սեռական ակտի
ձեր սիրած դիրքը գուցե հարկ լինի վերանայել, քանի որ վնասվածքները, որոնք
կինը երբեմն ունենում է ծննդաբերության ընթացքում, կարող են ցավ
պատճառել:
8. Կիսեք պատասխանատվությունը. հաճախ է պատահում, որ երիտասարդ մայրը
ստանձնում է ամբողջ կենցաղի պատասխանատվությունը և իհարկե երեխայի
խնամքը: Ասեք ձեր զուգընկերոջը, որ նրա օգնության կարիքը ունեք, դա թույլ
կտա ձեզ ավելի շատ հանգստանալ և նաև կմեծանա ձեր վստահությունը նրա
նկատմամբ:

bed-1822497_960_720.jpg (58 KB)

Պետք է իմանալ նաև.
Ոչ ոք ի վիճակի չէ միշտ պատրաստ լինել սեռական ակտի, մանավանդ նոր
ծննդաբերած կինը: Նորաթուխ մայրը իր կյանքի նոր, հուզիչ և մի տեսակ
սթրեսային փուլ է ապրում, հետևաբար սեռական կյանքը նրան ավելի քիչ է
հետաքրքրում: Եթե այս հարցը ձեզ շատ է անհանգստացնոմ, ապա կարող եք
այցելել գինեկոլոգի: Իսկ եթե ցանկուցյունը առկա է, բայց սեռական
հարաբերության ժամանակ զգում եք անհարմարավետություն և ցավ. ապա այդ
մասին անպայման տեղյակ պահեք բժշկին:
Երբեմն լիբիդոյի անհետացման պատճառը հետծննդաբերական դեպրեսիան է լինում:
Այս պայմանը, անշուշտ, չպետք է անտեսվի, անպայման այցելեք հոգեբուժի և մի
ամաչեք:
Շատ կանայք կանգնած են նման խնդրի առաջ, պարզապես ոչ բոլորն են պատրաստ
խոսել այդ մասին: Պետք է հասկանալ, որ դուք ոչնչի համար մեղավոր չեք,
դուք թույլ չեք և վատ մայր չեք: Հետծննդյան դեպրեսիան հորմոնալ
խանգարումների արդյունք է և անխուսափելի է, դուք դրանում մեղավոր չեք:

Աղբյուրը

Նորածինների մոտ առկա որոշակի տարօրինակություններ, որոնք առաջին հայացքից կարող են վախեցնել անփորձ ծնողներին

Նորածինների մոտ առկա որոշակի տարօրինակություններ, որոնք առաջին հայացքից կարող են վախեցնել անփորձ ծնողներին

Ծնվելուց հետո առաջին չորս շաբաթվա ընթացքում երեխայի օրգանիզմը ներարգանդային կյանքից անցում է կատարում դեպի հետծննդյան շրջան

Ինչպե՞ս հեռացնել սպիները էպիզիոտոմիայից  (շեքահատում) և ծննդաբերական այլ վնսվածքներից հետո

Ինչպե՞ս հեռացնել սպիները էպիզիոտոմիայից (շեքահատում) և ծննդաբերական այլ վնսվածքներից հետո

Հետծննդաբերական նույնիսկ փոքր սպին կարող է վատթարացնել սեռական կյանքի որակը

Ինչպե՞ս օգնել, եթե երեխան խեղդվում է

Ինչպե՞ս օգնել, եթե երեխան խեղդվում է

Երեխան կարող է խեղդվել ցանկացած բանից՝ ջրից, սննդի կտորներից, մանր խաղալիքներից և ցանկացած փոքր առարկայից, որը հայտնվել է նրա տեսադաշտում, իսկ հետո՝ բերանում:

Որովայնի ուղիղ մկանների դիաստազի նշանները և վերացման մեթոդները

Որովայնի ուղիղ մկանների դիաստազի նշանները և վերացման մեթոդները

Որովայնի ուղիղ մկանների դիաստազն ախտորոշվում է բնակչության 2% -ի մոտ: