Բազուկ (ճակնդեղ). օգտակար և վնասակար հատկությունները

 

Մենք շատ քիչ բան գիտենք բազուկի օգտակար և վնասակար հատկությունների մասին:
Թեև դեռևս հնագույն ժամանակներից մարդկությանը հայտնի է եղել այս բանջարեղենի օգտակարության մասին: Ժամանակակից գիտնականները ոչ միայն հաստատեցին իրենց նախորդների դիտարկումները, այլև ապացուցեցին, որ բազուկը եզակի, անփոխարինելի բանջարեղեն է մարդու սննդակարգում:


Բազուկի օգտակարությունը պայմանավորված է հետևյալ երկու հատկություններով: Նախ բազուկը ունի տարրերի եզակի շարք, որը ոչ մի այլ բանջարեղեն չունի, երկրորդ՝ բազուկը նույնիսկ եփած վիճակում է օգտակար, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ պիտանի նյութեր, որոնք պատրաստման ժամանակ չեն ոչնչանում:
Բազուկը օգտակար է խրոնիկ փորկապության ժամանակ: Մանրաթելերի, օրգանական թթուների և այլ տարրերի շնորհիվ այն կարգավորում է նյութափոխանակության գործընթացները, ուժեղացնում է աղիքային շարժունակությունը: Այն աղիքները մաքրող հիանալի միջոց է:
 
Բազուկը օգտակար է ճարպակալման և լյարդի հիվանդությունների բուժման համար, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ բետանին, որը կարգավորում է ճարպային նյութափոխանակությունը, բարելավում է լյարդի աշխատանքը և բարձրացնում է արյան ճնշումը:
 Բազուկը պարունակում է մագնեզիում, որը նպաստում է աթերոսկլերոզի, հիպերտոնիայի բուժմանը: Այն օգտակար է փորկապության և դեպրեսիայի ժամանակ, ունի ցավազրկող և հակաբորբոքայի հատկություն, հրաշալի միզամուղ է:
 Բազուկը օգտակար է արյան առողջ ձևավորման համար․ բաղկացած է միկրոտարրերից, որոնք պատասխանատու են արյան կազմի համար: Մարդիկ, ովքեր իրենց սննդակարգում պարբերաբար ընդգրկում են բազուկ, հազվադեպ են անեմիա ունենում:
 Բազուկը անհրաժեշտ է նաև հղի կանանց, քանի որ մեծ քանակությամբ ֆոլաթթու է պարունակում: Իսկ ինչպես գիտենք, ֆոլաթթուն առանցքային նշանակություն ունի հղիության պլանավորման և առաջին եռամսյակի ժամանակ: Այն նպաստում է պտղի նյարդային համակարգի ձևավորմանը, բացի այդ հղիության ընթացքում հաճախ են պատահում փորկապության դեպքեր, իսկ բազուկը օգտակար է խրոնիկ փորկապության ժամանակ:
 Բազուկը հատկապես օգտակար է վահանաձև գեղձի (յոդի անբավարարության) հիվանդությունների և աթերոսկլերոզով տառապող տարեցների համար, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ յոդ։
    Ընթերցեք նաև՝  Կաղամբի պգտակար և վնասակար հատկությունները

Կա կարծիք, որ բետանինը խանգարում է չարորակ ուռուցքների զարգացմանը, և այն փաստը, որ բազուկը հզոր էներգետիկ է, հաստատվել է երկար տարիների հետազոտությունների արդյունքում:
Բազուկը ցածր կալորիականությամբ բանջարեղեն է․ այն արդյունավետ է նաև քաշի նվազեցման համար:
 
Բազուկի վնասակար հատկությունները

 Բազուկը վնասակար չէ, սակայն ունի կիրառման սահմանափակումներ, որոնք պայմանավորված են նրա քիմիական կազմով:
 Բազուկը խոչընդոտում է կալցիումի ներծծմանը, այդ իսկ պատճառով օստեոպորոզով տառապող հիվանդներին խորհուրդ չի տրվում օգտագործել այն:
 Բազուկը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, այդ իսկ պատճառով հակացուցված է դիաբետիկներին:
 Միզաքարային հիվանդությունների դեպքում այն ևս հակացուցված է: Համացանցում կարող եք գտնել  ժողովրդական բժշկության առաջարկած բազմաթիվ բաղադրատոմսեր բազուկի հյութով՝ երիկամների և միզապարկի հիվանդությունները բուժելու վերաբերյալ: Ոչ մի դեպքում չի կարելի օգտվել այդ բաղադրատոմսերից, քանի որ բազուկը պարունակում է մեծ քանակությամբ թթուներ, որոնք հակացուցված են վերոհիշյալ հիվանդությունների դեպքում:
 
Բազուկը չի կարելի օգտագործել նաև փորլուծության ժամանակ:
 
Աղբյուրը
 

views 27171
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում