Ամառ, արև ... դիմակ. շոգ եղանակին պաշտպանիչ դիմակներ դնելու 5 կանոն

Ամառ, արև ... դիմակ. շոգ եղանակին պաշտպանիչ դիմակներ դնելու 5 կանոն

 
Հայաստանում շոգ ամառ է, և դիմակներ դնելը դարձել է առավել ծանր:
Ինչպես հոգ տանեք առողջության մասին, որպեսզի  մյուս կողմից էլ վնաս չհասցնեք  ձեր շնչառությա՞նը:
 
Ընտրեք բնական նյութերից  պատրաստված և շնչող  դիմակներ։
Եթե դիմակը կիպ եք դնում, այն շոգ եղանակին խանգարում է շնչելու:
Սա վերաբերում է նաև շնչառական սարքերին․ դրանք չեն ապահովում բավարար
քանակությամբ օդ: Դրեք ավելի բարակ դիմակներ, որոնք նույնպես շատ լավ
պաշտպանում են տարատեսակ վարակներից: Բամբակե  բարակ կտորից պատրաստված կրկնակի դիմակները թույլ են տալիս ավելի լավ շնչել, քան սինթետիկ նյութերից պատրաստվածները, ինչպես նաև գրեթե չեն կուտակում արեգակնային ջերմություն:
 
Խուսափեք պզուկների առաջացումից
 
Օրվա ընթացքում երկար ժամանակ դիմակ դնելը կարող է նպաստել  պզուկների առաջացմանը: Որպեսզի խուսափեք այդօրինակ տհաճ երևույթներից, ընտրեք բամբակյա կտորից դիմակներ կամ ավելի հաճախ փոխեք միանգամյա օգտագործման դիմակները: Ընտրեք ավելի լայն դիմակ, որպեսզի հնարավորինս նվազեցնեք դեմքի հետ շփումը:
 
Վերցրեք մի քանի դիմակ
Եթե նախատեսում եք բավական երկար ժամանակ մնալ մարդաշատ վայրում, լրացուցիչ դիմակներ վերցրեք ձեզ հետ և ժամանակ առ ժամանակ փոխեք: Քրտինքը և թուքը կեղտոտում են դիմակի ներքին շերտը, այն դառնում է ավելի
անարդյունավետ, իսկ հետո՝ անօգուտ: Փոխեք դիմակը, եթե այն թրջվում է կամ
պարզապես ձեռք եք տվել առանց լվացվելու:
 
Խուսափեք գերտաքացումից
Փորձեք արևի տակ երկար ժամանակ չմնալ և ավելի շատ ջուր խմել:
Շնչառական հիվանդություններ ունեցող մարդկանց համար դիմակ դնելը կարող է վտանգավոր լինել․ նրանք պետք է հետևեն լրացուցիչ պաշտպանական
միջոցառումների:
 
Գնահատեք հանդիպման կարևորությունը
Հատկապես շոգ եղանակին տնից դուրս եկեք անհետաձգելի գործեր ունենալու դեպքում միայն։ Եթե դիմակ  դրած լավ չեք զգում, առավել ևս, մտածեք՝ արդյոք արժե շոգին դուրս գալ փողոց: Եթե շատ կարևոր չէ հանդիպումը ընկերների հետ, փորձեք հետաձգել այն։
 
Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…