Տնական դոնդող. առողջարա՞ր է, թե՞ ոչ

Տնական դոնդող. առողջարա՞ր է, թե՞ ոչ

Համեղ դոնդող պատրաստելու տարբեր բաղադրատոմսեր կան: Այս քաղցրավենիքով տարվելն այնքա՜ն հեշտ է․ մեկ չափաբաժինը սովորաբար առաջացնում է միաժամանակ և՛ հաճույքի,  և՛  մեղքի զգացում։
Միգուցե այնուամենայնիվ պետք է հրաժարվե՞լ, կամ գուցե ո՞չ․ դոնդողն ավելի շատ օգտակա՞ր է, թե՞ վնասակար։
 Դոնդողի  բաղադրիչները կարող են տարբեր լինել. սովորաբար այն պատրաստվում է ժելատինով, ագար-ագարով կամ պեկտինով։
Առաջին հայացքից վերջին երկուսը լիովին «անվնաս» են թվում, քանի որ ունեն բուսական ծագում: Բայց ցանկացած արտադրանք ունի ինչպես իր առավելությունները, այնպես էլ թերությունները: Եկե՛ք սկսենք պեկտինից։
Պեկտինով պատրաստված դոնդողի օգտակար հատկությունները
Պեկտինն օգնում է կայունացնելու նյութափոխանակությունը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակն օրգանիզմում, բարելավում է ծայրանդամների արյան շրջանառությունը և աղիքային պերիստալիզը: Պեկտինի կիրառությունն օգտակար է աղեստամոքսային տրակտի բորբոքային գործընթացների և խոցային հիվանդությունների դեպքում: Պեկտինն ունի կենդանի օրգանիզմները վնասակար նյութերից մաքրելու եզակի գործառույթ (ռադիոակտիվ տարրեր, թունավոր մետաղների իոններ, թունաքիմիկատներ): Դրա հետ մեկտեղ այն չի խախտում օրգանիզմի մանրէաբանական հավասարակշռությունը։
Պեկտինով դոնդողի վնասակար հատկությունները
Պեկտինը՝ պոլիսախարիդ է: Ավելին, դժվար է պատկերացնել պեկտինով դոնդող պատրաստելու բաղադրիչների ցանկն առանց շաքարավազի: Եվ, իհարկե, որտեղ  շաքարավազ, այնտեղ լրացուցիչ կալորիաներ: Պեկտինի կալորիականությունը՝ 100 գրամի դեպքում՝ 340 կկալ է։ Անհապաղ՝ դիետա: Ավելորդ պեկտինը խանգարում է արժեքավոր հանքանյութերի կլանմանը (երկաթ, կալցիում, մագնեզիում, ցինկ): Պեկտինի օգտագործման դեպքում աղիքներում ֆերմենտացման գործընթացներ կարող են սկսվել, ինչպես նաև վատթարանալ  սպիտակուցների ու ճարպերի մարսողականությունը: Եզրակացությունը պարզ է. մի՛ տարվեք պեկտինով: Այնուամենայնիվ, եթե պեկտին ստանում եք բնական մրգերից և բանջարեղեններից, ոչ թե հատուկ հավելումներով (հեղուկ, փոշի), այդ դեպքում մեծ չափաբաժինը բացասական ազդեցություն չի ունենա օրգանիզմի վրա։ Իսկ ի՞նչ գիտենք հիմնական «մրցակցի» մասին:
Ժելատինով դոնդողի օգտակար հատկությունները
 Ժելատինը ստացվում է կենդանիների, ձկների շարակցական հյուսվածքի (մաշկի, ոսկորների, աճառի) մեջ հայտնաբերված կոլագենից: Կոլագենը մանրաթելային սպիտակուց է, որն ապահովում է շարակցական հյուսվածքի առաձգականությունն ու ամրությունը: Քանի որ օրգանիզմը տարեցտարի (տարիքն ավելանալուն զուգընթաց) ավելի քիչ է արտադրում կոլագեն, հետևաբար պաշարներ համալրելը տեղին կլինի։ Ինչո՞ւ... Օրինակ՝ մազերն ու եղունգներն ամրացնելու, կնճիռների դեմ պայքարելու համար։ Ժելատինի հավելումները բարելավում են ոսկրերի առողջությունը, հոդերի շարժունակությունը, թեթևացնում են արթրիտը: Ժելատինը նաև սպիտակուցի աղբյուր է: Այն բարենպաստ ազդեցություն ունի նյութափոխանակության գործընթացների վրա, բարելավում է ուղեղի, մկանների և նյարդային համակարգի աշխատանքը: Ժելատինը կարող է օգնել նիհարելուն, քանի որ այն հագեցնում է քաղցի զգացողությունը։ Ժելատինով կարելի է պատրաստել դոնդող՝ օգտագործելով շատ քիչ շաքարավազ, և վայելել ցածր կալորիականությամբ քաղցրեղեն։
 Ժելատինային դոնդողի վնասակար հատկությունները
Դիետայում ժելատինի ավելցուկը պայմաններ է ստեղծում օքսալատային քարերի ձևավորման համար (օքսալաթթվի աղերից), ինչը հանգեցնում է ուրոլիտիասի և լեղապարկի հիվանդության: Ժելատինի ավելցուկը մեծացնում է արյան մակարդումը, ինչը հակացուցված է աթերոսկլերոզ և թրոմբոֆլեբիտի հակում ունեցող անձանց։ Ժելատինն հազվադեպ է առաջացնում ալերգիկ ռեակցիաներ։
Եվ, վերջապես, մնում է հիշել ևս մեկ մթերք, որն անհրաժեշտ է դոնդող պատրաստելու համար։ Նամանավանդ այն դեպքում, երբ ագար-ագարը գերազանցում է ժելատինին իր գելային հատկություններով …
Ագար-ագարի օգտակար հատկությունները
  • ․Երբեմն ագար-ագարը օգտագործվում է որպես լուծողական․ այն դուրս է բերում օրգանիզմի տոքսինները (թույները)
  • Ագար-ագարը ունի ցածր կալորիականություն, այն կարող են օգտագործել նույնիսկ դիաբետիկները
  • Ագար-ագարը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և միներալներ, օրինակ՝ յոդ։
Ագար-ագարի վնասակար հատկությունները։
  • Այն հեշտությամբ չի ներծծվում օրգանիզմում, չափից շատ օգտագործումը կարող է առաջացնել լուծ։
  • Այն կարող է խախտել աղիքների մանրէների բալանսը, ինչը կհանգեցնի տարբեր վարակների զարգացմանը։
 
views 7986
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում