Կաթի անբավարար քանակություն

Կաթի անբավարար քանակություն

 Լակտացիայի հաստատման գործընթացները մոր օրգանիզմում սկսվում են   երեխայի ծնվելուց անմիջապես հետո: Լակտացիայի արագացման համար ծննդատներում գործնականում կիրառվում է նորածնին մոր կրծքին դնելու մեթոդը, որը նպաստում է գործընթացի բնական զարգացմանը։ 
 
Ինչո՞ւ է անհրաժեշտ կրծքով կերակրումը 

 Կրծքով կերակրումը ոչ միայն սննդի աղբյուր է, այլև ունի 
հոգեբանական նշանակություն՝ ազդում է մայր-երեխա հարաբերությունների զարգացման վրա՝ հետագա տարբեր տարիքային ժամանակահատվածներում: Համաձայն Ավստրալիայում անցկացված ուսումնասիրությունների՝ երեխայի հոգեբանական զարգացման գործոնները, ինչպիսիք են՝ տարիքը, կրթությունը, 
մոր վատ սովորությունները, կրծքով կերակրման բացակայությունը՝ առնվազն մինչև 
6 ամսականը, 1,5 անգամ ավելի մեծ ազդեցություն ունեն երեխայի հոգեբանական անառողջության վրա, քան մնացածը: 

Ընթերցեք նաև՝ Կրծքի կաթի պահպանումը

Ինչի՞ց է կախված լակտացիան 

Լակտացիան հաստատելու և ընթացքում պահպանելու ամենակարևոր կանոնը՝ կրծքով կերակրման ամբողջ ժամանակահատվածում մոր ճիշտ հոգեբանական վերաբերմունքն է և երեխային կրծքով կերակրելու ցանկությունը։ Դուք պետք է միշտ հիշեք և համոզված լինեք, որ երեխայի համար լավագույն սնունդը կրծքի կաթն է: Կրծքով կերակրման տարածվածությունը և տևողությունը վերահսկվող գործընթաց է, որը կախված է մի կողմից՝ հղի կնոջ՝ մայրանալուն և առաջիկա մեկ տարվա ընթացքում երեխային կրծքով կերակրելուն հոգեբանորեն պատրաստ լինելուց, մյուս կողմից՝ ընտանիքի և մանկաբարձության ու մանկության բուժ-պրոֆիլակտիկ հաստատությունների աջակցությունից: Բուժ-պրոֆիլակտիկ հաստատությունները պետք է ստեղծեն լակտացիայի մեկնարկի համար ճիշտ պայմաններ և աջակցություն ցուցաբերեն երեխայի կյանքի առաջին տարվա ընթացքում։ 

Անբավարար լակտացիայի նշաններ 

Լակտացիան գնահատելու համար պահանջվում է երեխայի վարքի մանրազնին վերլուծություն, ինչպես նաև միզելու հաճախականության և կղազատման բնույթի ուսումնասիրություն։ 

Անբավարար լակտացիայի նշաններից են` 

  • կերակրման ընթացքում կամ անմիջապես հետո երեխայի լացն ու անհանգստությունը 
  • կրծքին հաճախակի մոտեցնելու  անհրաժեշտությունը 
  • երկարատև կերակրումը, որի ընթացքում երեխան անընդհատ ուտելու  շարժումներ է կատարում՝ առանց կուլ տալու 
  • մոր կողմից կաթնագեղձերի արագ լցվելու զգացողությունը երեխայի ակտիվ ուտելու ընթացքում, երբ, սակայն,  կերակրելուց հետո կաթ չի լինում 
  • անհանգիստ քուն, հաճախակի կրկնվող լաց, քաղցածության աղաղակ 
  • երեխայի քաշի բարձրացման ցածր մակարդակ 
  • ոչ հաճախակի կղազատում և միզարձակում 

 Կրծքով կերակրման սկիզբը 

 Ծննդաբերությանը հաջորդող մի քանի օրերին կարևոր է հետևել այս սկզբունքներին.  

Երեխային կերակրե՛ք ըստ պահանջի (օրական մինչև 10-12 անգամ)․ նորածինն ինչքան շատ է ուտում, այնքան ավելի շատ կաթ է արտադրվում մոր կաթնագեղձերում։ Երեխան ինքն է «թելադրում» կաթնագեղձին, թե որքան կաթ պետք է արտադրվի ոչ միայն առաջին, այլև  հաջորդ բոլոր օրերին և ամիսներին: 

Հրաժարվե՛ք ծծակ, շիշ օգտագործելուց: Եթե  երեխային սկսում են արհեստական կաթնախառնուրդով կերակրել ծնվելուց հետո առաջին 3-4 օրվա ընթացքում, ապա կրծքով կերակրումը հաջողելու մակարդակը կրճատվում է: 

  Կանխել ճաքերը և կաթնագեղձերի խցանումը (լակտոստազ): 
Լակտացիայի հաջորդ փուլերը 
Լակտացիայի հաջորդ փուլերում կարևոր է. 
 

  • առանձնահատուկ ուշադրություն դարձնել գիշերային կերակրումներին․ պրոլակտին հորմոնը (պատասխանատու է կրծքի կաթի արտադրման համար) առավելագույն քանակով արտադրվում է առավոտյան՝ ժամը 4-ից 7-ը 
  • ճիշտ սնվել․ անհրաժեշտության դեպքում  սննդակարգում ներառել լակտացիային նպաստող մթերքներ՝ լակտոգոնիկ ազդեցությամբ 
  • սահմանել ռացիոնալ ռեժիմ լիարժեք քնի և հանգստի համար 
  • պահպանել հանգստություն և դրական տրամադրվել, որպեսզի ցանկացած իրավիճակում հնարավոր լինի կերակրել 
      Կերակրող մայրերի դիետան 

Կրծքով կերակրման ընթացքում մոր օրգանիզմում մեծանում է սննդանյութեր ստանալու անհրաժեշտությունը: 
Հետևաբար, անհրաժեշտ է ապահովել լիարժեք սննդակարգ. սպիտակուցների քանակը պետք է ավելանա մինչև 120 գ՝ մեկ օրում, ճարպերը՝ 100-120 գ, ածխաջրերը`450-500 գ: Սննդակարգի կալորիականությունը բարձրանում է մինչև 3200-3500 կկալ։ Կերակրող մայրը պետք է օրական 5-6 անգամ սնվի, ցանկալի է երեխային կերակրելուց որոշ ժամանակ առաջ, որպեսզի ավելանա կաթի քանակը։ 

Աղբյուրը

 

 

 

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ