Բխկոցը կերակրելուց հետո

Բխկոցը կերակրելուց հետո

Կերակրման ժամանակ երեխան երբեմն կուլ է տալիս օդ, որը կուտակվում է մարսողական տրակտում և կարող է առաջացնել գազեր, փքվածություն ու փսխում:  
Հետևաբար, յուրաքանչյուր կերակրման ավարտից հետո դուք պետք է օգնեք ձեր երեխային օդից ազատվելու՝ բխկալու միջոցով: Առաջարկում ենք 3 դիրք՝ բխկալու գործընթացը հեշտացնելու համար: Հետևյալ դիրքերը կօգնեն  երեխային բխկալու. 
 
Ուսի վրա 
Գրկե՛ք երեխային այնպես, որ գլուխը լինի ձեր ուսի վրա, ձեռքերը՝ մեջքին, իսկ ոտքերը՝ մի փոքր ծալված:  Մի ձեռքը դրեք երեխայի մեջքին և գլխին, իսկ  մյուս ձեռքով բռնեք երեխայի ոտքերից։ Համոզվեք, որ նրա գլուխը և իրանը հետ չեն թեքվել: Դուք կարող եք նրբորեն մերսել երեխայի մեջքը: Այս դիրքում փոքրիկի կրծքավանդակը փոքր-ինչ սեղմվում է, ինչը նրան թույլ է տալիս ազատվել կուտակված օդից: 
odbijanie1_net.jpg (15 KB)
 
Ծնկների վրա 
Նստե՛ք աթոռին: Երեխայի մարմնի ստորին հատվածը դրեք մեկ ազդրի վրա, իսկ մյուս ազդրին՝ կրծքավանդակը, բարձրացեք այնպես, որ երեխայի մարմինը  45 աստիճանից ավելի անկյան տակ լինի հատակի նկատմամբ: Մի ձեռքում պահեք երեխայի ձեռքերն ու կզակը, իսկ մյուսով նրբորեն մերսեք մեջքը: 
odbijanie2_net.jpg (20 KB)
 
Կիսապառկած 
Երեխայի մեջքը հենեք ձեր փորին, որպեսզի նա ունենա կիսապառկած դիրք՝ 45 աստիճան թեքությամբ: Նրա գլուխը հենեք  ձեր նախաբազկի վրա, իսկ մարմնի ստորին հատվածը՝ ձեր ազդրին: Այս դիրքը հարմար է այն երեխաների համար, ովքեր հաճախ են փսխում: Այս դիրքը կարելի է կիրառել, եթե  երեխան արդեն 3 ամսական է:

odbijanie3_net.jpg (21 KB)

Աղբյուրը

views 30353
Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրում

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրում

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումը հղիության ընթացքում

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրումը հղիության ընթացքում

Դեղորայքը կրծքով կերակրման ընթացքում

Կրծքով կերակրում

Դեղորայքը կրծքով կերակրման ընթացքում