Ի՞նչ է նշանակում շագանակագույն արտադրությունը

Ի՞նչ է նշանակում շագանակագույն արտադրությունը 
 
Հնարավոր է՝ տարօրինակ շագանակագույն արտադրություն եք նկատել: Ոմանց մոտ այն բացակայում է, մյուսների մոտ՝ հաճախակի կրկնվում: 
Ինչո՞ւ է այն հայտնվում, և արդյո՞ք պետք է անհանգստանալ: Եկեք հասկանանք: Շագանակագույն արտադրությունը նորմայի տարբերակ է. արյունը շատ երկար է դուրս մղվել և հասցրել է մակարդվել, ուստի այն ձեռք է բերել  խտություն և ավելի մուգ գույն: Եթե  շագանակագույն արտադրությունը հայտնվում է դաշտանից մեկ կամ երկու օր առաջ, ձեր մարմինը պատրաստվում է դաշտանին: Երբեմն էլ մուգ գույնի արտադրությունը հայտնվում է դաշտանի ավարտից 2-3 օր հետո: Դաշտանի ավարտին արյունը դառնում է ավելի խիտ, ուստի արտադրությունն ավելի երկար է տևում: Ձեր մարմինը պարզապես մաքրում է դաշտանի մնացորդները: Բայց եթե դա տևում է մեկ շաբաթ կամ ավելի, ապա պետք է խորհրդակցեք գինեկոլոգի հետ՝ համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է: Ցիկլի հաստատման ընթացքում արտադրությունը կարող է ունենալ նաև մուգ գույն: Ձեր մարմնում տեղի են ունենում տարբեր հորմոնալ փոփոխություններ, ուստի արտադրությունը կարող է ունենալ դարչնագույն-շագանակագույն երանգ և լինել քսվող բնույթի։ 
 
Ցիկլի ժամանակահատվածի կեսին նկատվող շագանակագույն արտադրությունը  օվուլյացիայի նշան է: Ոմանք այդ օրը գուցե ցավեր  ունենան․ էստրոգենի հորմոնի մակարդակն օրգանիզմում բարձրանում է, նկատվում է արտադրություն՝ փոքր մուգ կետերի տեսքով: Սա ոչ թե հիվանդության նշան է, այլ, պարզապես, ձեր օրգանիզմի նորմայի և առանձնահատկության տարբերակն է: Երբեմն շագանակագույն արտադրությունը հայտնվում է արտաքին պատճառներով. ուժեղ անհանգստության պատճառով, օրինակ քննությունների, ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով, երբ չափից դուրս շատ  ֆիզիկական վարժություններ եք կատարում կամ չափազանց խիստ դիետայի պատճառով: Որոշակի դեղամիջոցներ, ինչպիսիք են հակաբիոտիկները կամ դեղամիջոցները, որոնք ազդում են արյան մակարդման վրա, կարող են նաև ազդել արտադրության գույնի վրա: Փորձեք հոգ տանել ձեր մասին դաշտանի ընթացքում և չծանրաբեռնվել։ Որոշ դեպքերում շագանակագույն արտադրությունն ազդարարում է գինեկոլոգիական հիվանդություն: Եթե  այն կանաչավուն-շագանակագույն է, առաջացնում է քոր կամ տհաճ հոտ, դիմեք  բժշկին։ Ահազանգող նախանշաններ կարող են լինել նաև բարձր ջերմությունը, որովայնի կամ կոնքի ստորին հատվածի ցավը և ընդհանուր թուլությունը: Ժամանակ չկորցնելու համար՝ մի՛ հետաձգեք այցելությունը բժշկին: Ինչ էլ որ լինի պատճառը, շագանակագույն արտադրությունը չպետք է խանգարի ձեր առօրյային: Որպեսզի չփչացնեք ձեր նախընտրած ներքնազգեստը, օգտագործեք ամենօրյա միջադիրներ:
 
views 61851
Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Վերարտադրողական շրջան

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Վաղ ձվարանային անբավարարություն․ երբ ձվարանների ֆունկցիան նվազում է ժամանակից շուտ

Վերարտադրողական շրջան

Վաղ ձվարանային անբավարարություն․ երբ ձվարանների ֆունկցիան նվազում է ժամանակից շուտ

Ցավոտ դաշտանային ցիկլ․ Ե՞րբ է այն պահանջում մասնագիտական գնահատում

Վերարտադրողական շրջան

Ցավոտ դաշտանային ցիկլ․ Ե՞րբ է այն պահանջում մասնագիտական գնահատում

Օվուլացիա․ ինչպես գնահատել դրա առկայությունը

Վերարտադրողական շրջան

Օվուլացիա․ ինչպես գնահատել դրա առկայությունը