Ինչպե՞ս կրճատել դաշտանի տևողությունը կամ փոփոխել ցիկլը սկսելու օրը

Ինչպե՞ս կրճատել դաշտանի տևողությունը կամ փոփոխել ցիկլը սկսելու օրը
 
Բժշկական միջոցներ
Կանանց մեծ մասը ցանկանում է, որ դաշտանը հնարավորինս արագ ավարտվի: Դաշտանային շրջանը տևում է միջինը 3-7 օր, բայց կան մի քանի եղանակներ, որոնք կարող են օգնել ձեզ կրճատելու դաշտանը և նվազեցնելու արյունահոսությունը: Դրանց մասին մենք կխոսենք այս հոդվածում:
Ընթերցեք նաև Կարելի՞ է արդյոք  լողալ դաշտանի ընթացքում
1 Օգտագործեք հակաբեղմնավորիչներ: Կանացի հակաբեղմնավորիչները կարող են ժամանակավոր կրճատել դաշտանը: Որոշներն օգնում են կրճատելու դրա տևողությունը և նվազեցնելու արյունահոսությունը: Այլ դեղամիջոցների շնորհիվ հնարավոր է կրճատել դաշտանի տարեկան ժամանակահատվածների ընդհանուր քանակը:
Օրալ հակաբեղմնավորիչներ
Օրալ հակաբեղմնավորիչներ ընդունելիս, ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է օրական մեկ ակտիվ հաբ ընդունել՝ 21 օրվա ընթացքում: Այնուհետև 7 օր չընդունել հաբեր, որն էլ կառաջացնի դաշտան։ Ձեր դաշտանը նվազեցնելու կամ հետաձգելու ամենատարածված մեթոդն է՝ պարզապես դադար չտալ և շարունակել հակաբեղմնավորիչների ընդունումը։ Այսպիսով, օրգանիզմը կորցնում է դաշտանը սկսելու հնարավորությունը: Այս հակաբեղմնավորիչները կոչվում են մոնոֆազային համակցված օրալ հակաբեղմնավորիչներ: Օրալ հակաբեղմնավորիչները նշանակվում են միմիայն բժշկի կողմից, ուստի հարկավոր է այցելել գինեկոլոգին: Օրալ հակաբեղմնավորիչները կարող են առաջացնել որոշ կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են՝ գլխացավը, սրտխառնոցը, կրծքագեղձերի փքվածությունը, միջդաշտանային արյունահոսությունը և այլն:
2 Հաշվի առեք օրալ հակաբեղմնավորիչների երկարատև օգտագործումը:
Որոշները նախատեսված են տարվա ընթացքում դաշտանային ընդհանուր ժամանակաշրջանների քանակը կրճատելու համար՝ սովորաբար հասցնելով չորս ցիկլի: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկարաժամկետ ՕՀ-ը անվտանգ են օգտագործման համար: Նման հակաբեղմնավորիչների թերություններից մեկը առաջին ամիսների ընթացքում միջդաշտանային արյունահոսության ավելացումն է, բայց այն դադարում է, երբ օրգանիզմն ընտելանում է: Դաշտանը տևում է 7 օր՝ 3 ամիսը մեկ։
3 Հաշվի առեք կանանց հակաբեղմնավորման այլ ձևեր:
ՕՀ-ի նման հորմոնալ օղակները (օրինակ ՝ «NuvaRing») կարող են երկար ժամանակ օգտագործվել՝ դաշտանը ճնշելու և արյունահոսության տևողությունը նվազեցնելու համար: Նույն կերպ գործում են «Mirena» ներարգանդային պարույրը և հորմոնալ ներարկումները։ Այս բոլոր հակաբեղմնավորիչները հասանելի են միայն դեղատոմսով: Այցելե՛ք ձեր գինեկոլոգին և խորհրդակցեք, թե որ տարբերակն է ձեզ համապատասխանում։
4 Հաշվի առեք դեղամիջոցների օգտագործումը, որոնք չեն պարունակում հորմոններ։ Օրինակ, «Տրանեքսամ» (տրանեքսամիկ թթու) դեղը, որը նախատեսված է արյունահոսությունը կանգնեցնելու համար: Այն թույլ է տալիս օրգանիզմին վերականգնել սպիտակուցների մակարդակը, որոնք բարելավում են արյան մակարդումը: Դեղը պետք է ընդունել դաշտանի ժամանակ օրական երեք անգամ՝ հինգ օրվա ընթացքում, սակայն՝ միմիայն բժշկի ցուցմամբ։
 
Աղբյուրը
Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Էնդոմետրիումը արգանդի ներքին լորձաթաղանթն է…

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը…

Ձվաբջիջների սառեցում

Ձվաբջիջների սառեցում

Ձվաբջիջների սառեցումը (oocyte cryopreservation) ժամանակակից …