Եթե մրսած ես։ Ինչ անել (և ինչ չանել), եթե բարձրացել է ջերմությունը

Ես այրվում եմ․ Ինչ անել (և ինչ չանել), եթե  բարձրացել է ջերմությունը 
Այսպիսով, դուք արթնացել եք առավոտյան կամ եկել եք աշխատանքից տուն ու վատ եք զգացել: Ջերմաչափը ցույց է տվել 38 աստիճան, ինչը նշանակում է, որ դուք հիվանդ եք:  Ի՞նչ անել այս ջերմության դեպքում։  
Միշտ չէ, որ այն վտանգավոր է։ 
Նախ հիշեք, որ բարձր ջերմությունն ինքնին հիվանդություն չէ: Այն ցույց է տալիս ինչ-որ տհաճ վիճակ և հազվադեպ է   անցնում արագ ու առանց այլ ախտանիշների: Եթե ձեր ջերմությունը չի գերազանցում 37 աստիճանը, ապա անհանգստանալու առիթ չկա. այն կարող է պայմանավորված լինել, օրինակ, օվուլյացիայով կամ սթրեսով: 38.5-ից բարձր ջերմաստիճանը պետք է իջեցնել իբուպրոֆենով և պարացետամոլով, եթե դա ուղեկցվում է այլ ախտանիշներով: 
Ավելի շատ ջուր խմեք 
Ջերմաստիճանի բարձրացման հետ օրգանիզմն արձագանքում է տարբեր տհաճ գործոնների: Նորմալ կենսակերպը պահպանելու համար նրան ջուր է պետք, շատ ջուր: Այնպես որ, խմեք շատ թեյ, սուրճ և արգանակ: Եթե հեղուկը չի պահպանվում ներսում, օգտակար են էլեկտրոլիտային լուծույթները, օրինակ՝ ռեգիդրոնը. նոսրացնել և խմել հաճախ, բայց թեյի գդալով: Կերեք այնքան, որքան ձեզ հարկավոր է։ Եթե ախորժակ չունեք, ոչինչ, կվերադառնա: Եթե ուզում եք ինչ-որ առանձնահատուկ բան, կերեք: Հետաքրքիր է, որ հավի արգանակը, որը հաճախ խորհուրդ է տրվում հիվանդության ժամանակ, իսկապես ունի բուժիչ հատկություններ: Այն դանդաղեցնում է լեյկոցիտների շարժը և ազատում շնչառական ախտանիշներից: 
Հովացեք 
Չկա ապացույց, որ երեք վերմակի տակ քրտնելը կամ օղի քսելը օգտակար է: Հարմար ջերմաստիճանով ցնցուղ ընդունելը կամ ճակատին սառը թրջոց դնելը կօգնի ձեզ ավելի լավ զգալ: 
Ավելի շատ քնեք 
Քունը լավացնում է ինքնազգացողությունը, իսկ տենդի դեպքում  առավել շատ է օգնում: Հանգստի ժամանակ մարմինը կարող է ավելի շատ էներգիա ուղղել հիվանդության դեմ պայքարելու համար: 
Երբ կանչել շտապ օգնություն  
Եթե ջերմաչափը մոտ 40 աստիճան է ցույց տալիս, և ջերմությունը չի իջնում, օդ չկա շնչելու, հազում եք արյան հետքերով, ավելի քան 12 ժամ անընդմեջ զուգարան չեք գնում՝ միզելու, կորցնում եք գիտակցությունը: Այս բոլոր դեպքերում պետք է շտապ օգնություն կանչել և չմտածել, որ այն ինքն իրեն կանցնի: Ավելի լավ է թույլ տալ, որ այն անցնի բժշկի հսկողության ներքո:
 
Աղբյուրը
Նորածնային ակնե: Պատճառները, ախտանիշները և խնամքի մեթոդները

Նորածնային ակնե: Պատճառները, ախտանիշները և խնամքի մեթոդները

Նորածնային ակնեն (նեոնատալ ակնե) մաշկի տարածված վիճակներից է…

Անվտանգ է արդյոք սեքսով զբաղվել շոգեբաղնիքում

Անվտանգ է արդյոք սեքսով զբաղվել շոգեբաղնիքում

Սեքսը շոգեբաղնիքում կամ …

Ինչու՞ գուլպաները և ներքնազգեստը չի կարելի լվանալ միասին

Ինչու՞ գուլպաները և ներքնազգեստը չի կարելի լվանալ միասին

Երբ հագուստը լվացքի մեքենայի մեջ է….

Ի՞նչ են սեռական շուրթերի վրա առաջացող պզուկները և ինչու՞ են դրանք հայտնվում

Ի՞նչ են սեռական շուրթերի վրա առաջացող պզուկները և ինչու՞ են դրանք հայտնվում

Սեռական շուրթերի վրա առաջացած պզուկը…