Ալկոհոլային անհանդուրժողականության 9 նշան 

Ալկոհոլային անհանդուրժողականության 9 նշան 
Անհանդուրժողականություն է առաջանում, եթե օրգանիզմը չունի  ալկոհոլի և տոքսինների մշակման համար անհրաժեշտ ֆերմենտներ: Բացի այդ, ալկոհոլային խմիչքները կարող են պարունակել նյութեր, որոնք  որոշ մարդկանց մոտ անառողջ ռեակցիա են առաջացնում. Հացահատիկայիններից՝ գլյուտեն, խաղողից՝ որոշակի սպիտակուցներ, հիստամիններ, սուլֆիտներ, համային տեսականի: Հազվագյուտ դեպքերում ալկոհոլ օգտագործելուց հետո ուժեղ ցավը կարող է լինել ավշային հանգույցների քաղցկեղի նշան: Տհաճ ախտանիշները ազդարարում են այն մասին, որ օրգանիզմը մերժում է այն նյութերը, որոնք թափանցել են այնտեղ: Նման իրավիճակում ամենալավն այն է, որ հրաժարվեք խմելուց կամ ալկոհոլը սահմանափակեք: Եթե միայն մեկ տեսակի ալկոհոլից հետո  եք վատ զգում, փորձեք այն փոխարինել մեկ այլով:
Ամեն դեպքում, հետևեք Ձեր արձագանքին: Ահա անհանդուրժողականության հիմնական նշանները. 
1. Վատ ինքնազգացողություն մի քանի կումից հետո 
Շատ խմելուց հետո բոլորն էլ  վատ  են զգում։Բայց եթե  ալկոհոլի առաջին բաժինն արդեն տհաճություն է առաջացնում,դա ցույց է տալիս անհանդուրժողականություն: Այս արձագանքը առաջին և ամենահուսալի նշանն է:  
2.Սրտխառնոց կամ փսխում  
Այսս ախտանիշները սովորաբար առաջանում են շատ խմելու դեպքում: Բայց երբ դրանք շատ արագ են հայտնվում, բառացիորեն մի քանի բաժակից հետո, դա խոսում է ալկոհոլի անհանդուրժողականության մասին: 
 3. Չափից շատ գազակալում  
Ոմանց համար ալկոհոլը առաջացնում է գազ, փքվածություն և որովայնի ցավ նույնիսկ մեկ բաժակից հետո: Եթե դա ձեզ մոտ պարբերաբար առաջանում է, դա կարող է վկայել ալկոհոլի անհանդուրժողականության մասին: Այնուամենայնիվ, այս ախտանիշների համար կարող են լինել այլ պատճառներ, ուստի լավագույնը՝ ձեր բժշկի հետ խորհրդակցելն է։ 
4. Փորլուծություն  
Այն հաճախ նկատվում է շատ խմող մարդկանց մոտ: Բայց ալկոհոլային անհանդուրժողականություն ունեցող մարդկանց մոտ լուծը կարող է առաջանալ ընդամենը մեկ բաժակից հետո:  
5. Կարմիր դեմք  
Դեմքի և պարանոցի կարմրությունը ալկոհոլային անհանդուրժողականության ամենատարածված նշաններից մեկն է: Միևնույն ժամանակ, մարդն արագ սկսում է զգալ հարբեցողության ախտանիշները, նույնիսկ եթե նա քիչ է  խմել։ 
6. Հոսք քթից  
Փակված քիթը կամ ալկոհոլ խմելուց հետո քթից հոսքը կապված է հիստամինի հետ: Այս նյութն առկա է օրգանիզմում և մասնակցում է տարբեր ֆիզիոլոգիական պրոցեսների, այդ թվում `ալերգիկ ռեակցիաների կարգավորման: Երբ օրգանիզմն ընկալում է ինչ-որ բան որպես սպառնալիք, ինչպիսին է ալկոհոլային ըմպելիքի ալերգենը, հիստամինն արտազատվում է: Բացի այդ, այն կարելի է գտնել հենց ալկոհոլի մեջ ՝ որպես խմորման ենթամթերք: Երկու դեպքում էլ դա հանգեցնում է քթի խցանման:  
7. Միգրեն  
Հիստամինի արտազատումից հետո դա կարող է առաջացնել այլ տհաճ ախտանիշներ ՝ սրտխառնոց, հոգնածություն, լույսի և ձայների նկատմամբ զգայունություն: Այն շատ նման է զարթխումին( похмелье),միայն անհանդուրժողականության դեպքում այս ամենը ոչ թե առավոտյան է հայտնվում, այլ շատ ավելի շուտ:  
8. Այտուց կամ ցան  
Սրանք կարող են առաջանալ հենց ալկոհոլի կամ ըմպելիքի մեջ պարունակվող նյութերի  պատճառով, ինչպիսիք են սուլֆիտները: Ձեռքերն ու ոտքերը սովորաբար ուռչում են: 
9. Ճնշման անկում  
Ճնշման կտրուկ անկումն ուղեկցվում է թուլության և գլխապտույտի զգացողությամբ: Սա բավականին լուրջ արձագանք է ալկոհոլի նկատմամբ, ինչը չպետք է լինի մեղմ անհանդուրժողականության դեպքում: Եթե նկատում եք այս ախտանիշը, անպայման դիմեք ձեր բժշկին:
 
views 2702
Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Այլ նյութեր

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն