Հղիության 35-րդ շաբաթ

Հղիության 35-րդ շաբաթ

Երեխան շարունակում է զարգանալ, նրա բոլոր օրգանները կազմավորված են և գործում են։ Շուտով նա կսկսի իջնել կոնքի հատակը, և մոր շնչառությունը կթեթևանա։

Պտղի զարգացման փուլ

Պտղի միջին երկարությունը 45-47 սմ է, մարմնի զանգվածը` 2500-2600գ: Աչքերը որոշ ժամանակ բաց են և փակվում են քնելիս, գույնը սովորաբար կապույտ է: Շարունակում է մեծ ուղեղի արագ աճը:

Ձևավորվում են գլխուղեղի կեղևի բազմաթիվ գալարներ: Նեյրոնների միջև բազմաթիվ կապակցություններ են ստեղծվում: Գլխի մազերը հաստանում են: Ոտքերի մատների եղունգներն ամբողջապես ձևավորվում են:

Երեխայի դիրքը

Երեսունհինգերորդ շաբաթում փոքրիկը վերջնականապես ընտրում է իր հարմար դիրքը, որը պահպանում է մինչև լույս աշխարհ գալու պահը: Երեխաների մեծամասնությունը ճիշտ դիրք է ընդունում՝ գլխով դեպի ներքև, դեմքը դեպի մոր մեջքը։ Այդ դիրքը կոչվում է գլխային առաջադրություն։ Եթե երեխան այդ դիրքում չի հայտնվում, անհանգստանալ պետք չէ, վստահեք փորձառու մանկաբարձին, նա ամեն բան կանի, որ ծննդաբերությունն առանց խնդիրների ընթանա։

Փորը քարանում է

Շատերի դեպքում երեսունհինգերորդ շաբաթում փորը քարանում է, այտուցվում են ոտքերը, հոգնածության զգացումն ավելանում է։ Հնարավոր է խուսափել, իսկ առաջանալու դեպքում՝ մեղմել այդ խնդիրները։

Կարդացեք՝ Արգանդի տոնուսը հղիության ընթացքում

Խորհուրդ է տրվում խուսափել նստակեցությունից, քայլել 10-20 րոպեն մեկ, սահմանափակել ջրի քանակությունը, որպեսզի այտուցներ չառաջանան, առավոտյան հղի կանանց համար նախատեսված վարժություններ կատարել և ճիշտ սնվել։

views 192744
Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Բարդություններ / միջամտություններ

Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Ծննդաբերություն

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ