Ինչպես ազատվել  այրոցից ( изжога) տնային  պայմաններում 

Ինչպես ազատվել  այրոցից ( изжога) տնային  պայմաններում 
Ինչ է այրոցը 
Գրեթե բոլորս գիտենք, թե ինչ է այրոցը: Այն  տհաճ զգացողություն է, որը տեղի է ունենում կրծքավանդակում՝ այրոցով, ցավով, հաճախ բերանում զգացվող տհաճ համով։ 
Այրոցն առաջանում է այն պատճառով, որ աղաթթուն, որն օգնում է մարսելու սնունդը, ստամոքսից անցնում է կերակրափող: Կերակրափողի պատերը շատ նուրբ են, դրանք հարմարեցված չեն այդպիսի ագրեսիվ նյութերի հետ շփման համար: Հետևաբար, լինում է ցավի և այրոցի զգացողություն: 
Ինչու է առաջանում այրոց 
Այրոցն ընկալվում է՝ որպես այրվելու,  ջերմության զգացողություն, որը տեղի է ունենում էպիգաստրալ շրջանում: Բայց դա միշտ չէ, որ մարսողական համակարգի խնդիր է: Կատարյալ առողջ մարդու մոտ այրոցը կարող է առաջանալ որոշակի հանգամանքներում, օրինակ՝ թթու արտադրությունը խթանող սնունդից  կամ կրծքավանդակի վրա ճնշումը մեծացնող ֆիզիկական ակտիվությունից հետո: Բայց պայմանով, որ այրոցը զգացվում է ոչ ավելի, քան ամսական 1-2 անգամ: Եթե այն լինում է շաբաթական 2 անգամ և ավելի հաճախ կամ շաբաթական 1 անգամ՝ տարվա ընթացքում, ապա անհրաժեշտ է բժշկի հետ խորհրդակցել։ 
Այրոցի դեմ պայքարի ամենատարածված խորհուրդները, միջոցներն ու առաջարկությունները: 
Կաթ 
Մի բաժակ կաթը խմելը հաճախ խորհուրդ է տրվում` այրոցը մարելու համար: Այն իսկապես օգնում է, քանի որ, առաջին հերթին, մեխանիկորեն թթու է լվանում կերակրափողի պատերից, երկրորդը՝ պարունակում է հակաբորբոքային բաղադրիչներ և սպիտակուցներ, որոնք օգնում են թթուն մաքրելու ստամոքսում: Բայց երբեմն կաթից հետո կարող են առաջանալ հակառակ էֆեկտներ` ավելացված այրոց, ուստի այս բաղադրատոմսը ոչ բոլորին է հարմար։ 
Սոդա 
Ջրի մեջ լուծված մի պտղունց սոդան օգնում է մարելու ստամոքսի թթվայնությունը: Բայց դրա ազդեցությունը կարճատև է։ 
Յոգուրտ՝ պրոբիոտիկներով 
Սա կարող է օգնել այրոցին` մի քանի հանգամանքների պատճառով: Նախ, այն պարունակում է հակաբորբոքային բաղադրիչներ, որոնք հանգստացնում են գրգռված կերակրափողը: Բացի այդ, մի բաժակ ըմպելի յոգուրտն ապահովում է սպիտակուցի մի մասը, որը մասամբ կմաքրի ստամոքսի թթուն, ինչը նշանակում է, որ այն ավելի քիչ կանցնի կերակրափող և կգրգռի այն: 
Մաստակ 
Տարիների ընթացքում մի քանի հրապարակումներ ցույց են տվել, որ ուտելուց հետո 20-30 րոպե առանց շաքարի մաստակ ծամելը կարող է նվազեցնել ստամոքսի թթվայնությունն ու այրոցը: Բայց կան նաև ապացույցներ, որ անանուխի մաստակը ինքնին կարող է հրահրել ստամոքսի թթվայնության բարձրացում և այրոցի խստություն: 
Ալոեի հյութ 
Ենթադրվում է, որ հալվեի թարմ տերևից քամած մի թեյի գդալ հյութը, որը խառնվում է կես բաժակ տաք ջրի հետ, կարող է օգնել այրոցը թեթևացնելուն: Բայց մենք չենք գտել գիտական ապացույցներ նման բաղադրատոմսի արդյունավետության մասին: 
Բանան 
Շատերը համոզված են, որ  կես բանանը կարող է օգնել այրոցին, քանի որ այն կարգավորում է մարսողությունը և մարում թթուն՝ ծածկելով կերակրափողի պատերը: Վիտամիններն ու  տարրերը օգնում են կարգավորելու մարսողական համակարգի տոնուսը, բարելավում են աղիների շարժունակությունը, բայց որևէ ապացույց չկա, որ դա օգնում է այրոցին: 
Անանուխի թեյ 
Չնայած անանուխը հայտնի է ստամոքսը հանգստացնելու և կծկումները թեթևացնելու հատկությամբ, բայց ապացույց չկա, որ անանուխի թեյը կօգնի ազատվելու այրոցից: Ավելին, շատ մարդիկ, ընդհակառակը, անանուխի կամ անանուխի այլ տեսակների թեյեր խմելուց հետո տառապում են այրոցից: Դա պայմանավորված է նրանով, որ անանուխը հանգստացնում է ստորին կերակրափողի մկանները, այն տեղը, որը բաժանում է կերակրափողը ստամոքսից: Եվ այդպիսով, թթուն էլ ավելի ակտիվորեն մտնում է կերակրափող: 
Կոճապղպեղ 
Այն ի վիճակի է կարգավորելու մարսողությունը և պայքարելու սրտխառնոցի դեմ, ինչպես նաև մասամբ ճնշելու այրոցը: Բայց կարևոր է օգտագործել ուտելուց հետո՝ թեյի կամ թուրմի տեսքով և առանց շաքարի:
 
views 23283
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում