Ինչ խոնավություն պետք է լինի բնակարանում 

Ինչ խոնավություն պետք է լինի բնակարանում 
Ինչ է խոնավությունը, ինչից է այն կախված 
Խոնավությունը, առանց մանրամասնելու, օդում ջրի գոլորշու քանակն է: 100 % խոնավության պայմաններում այնքան գոլորշի կա, որ օդը չի կարող ջուրը պահել, և անձրև է գալիս: Կամ սկսում է խտանալ և տեղակայվել մակերևույթների վրա: Երբ մենք խոսում ենք հարաբերական խոնավության մասին, օրինակ` 50 %, մենք նկատի ունենք, որ շրջակա օդը ունի ջրի գոլորշու առավելագույն քանակի ճիշտ 50 %-ը, որը օդը կարող է պահել: 
Խոնավության մակարդակի վրա ազդում են բազմաթիվ գործոններ. 
•Սեզոն. ամռանն ընդհանուր առմամբ խոնավությունն ավելի բարձր է (ավելի տաք օդը կարող է ավելի շատ ջրի գոլորշի պահել), ձմռանը` ավելի ցածր: 
•Բնակավայր. ջրային մակերևույթների մոտ գտնվող բնակավայրերում հարաբերական խոնավությունն ավելի բարձր է, քան չոր տարածքներում: Արևադարձային գոտիներում այն ավելի բարձր է, քան հյուսիսային լայնություններում: 
 •Կլիմայական պայմաններ: Օրինակ՝ փակ բնակարանների ներսում ջեռուցման սարքերը «չորացնում» են սենյակը։ Տաքացվող օդը ի վիճակի է ավելի շատ խոնավություն պահպանելու, բայց սենյակում ջրի գոլորշու քանակը չի ավելանում, ուստի հարաբերական խոնավությունը նվազում է: Մյուս կողմից, խոնավացնող սարքերը մեծացնում են ջրի գոլորշու քանակը օդում, և հարաբերական խոնավությունը բարձրանում է: 
Ինչ խոնավություն պետք է լինի բնակարանում 
Եթե մենք խոսում ենք բարեկեցության մասին, գիտնականները պնդում են, որ մարդիկ լավ են զգում իրենց հարաբերական խոնավության պայմաններում՝ 30-60 % միջակայքում: Բայց առողջական տեսանկյունից՝ սահմանները որոշ չափով նեղ են: Առողջության վրա հնարավոր առավելագույն բացասական ազդեցությունները նվազագույնի հասցնելու համար ներսի խոնավությունը պետք է պահպանվի 40-60 % մակարդակում։ 
Ինչու է բարձր խոնավությունը վտանգավոր 
• մեծացնում է ալերգիկ ռեակցիաների ռիսկը   
• մեծանում է թունավոր գոլորշիներ ներշնչելու ռիսկը  
• կարող եք ջերմային հարված ստանալ 
Ինչու է ցածր խոնավությունը վտանգավոր  
• աչքերի և քթի լորձաթաղանթները չորանում են 
• սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների առաջացման  ռիսկը մեծանում է  
• մաշկը ջրազրկվում է  
•վիճակը վատթարանում է մրսածության, ալերգիայի, ասթմայի դեպքում 
Ինչ անել, եթե օդը չափազանց չոր է 
Գնեք կենցաղային խոնավեցնող սարք: Այս սարքը հագեցնում է շրջապատող օդը ջրի գոլորշիով և օգնում է արագ բարձրացնելու սենյակի հարաբերական խոնավությունը: 
Եթե ինչ-ինչ պատճառներով սարքն անհասանելի է, պարզապես տեղադրեք ջրի բաց տարաներ բնակարանում, սկսեք «խոնավացնել» փակ բույսերը (օրինակ՝ հիբիսկուսը, ֆիկուսը, դրակենան ունեն այդպիսի հատկություն)։ 
Ինչ անել, եթե օդի խոնավությունը բարձր է 
Ահա մի քանի պարզ հնարք 
Օգտագործեք չորացնող միջոց: Սա սարք է, որը օդից   քաշում է ավելորդ խոնավությունը: Նման սարքերը հաճախ տեղադրվում են, օրինակ, նկուղներում` խոնավությունը վերացնելու համար: 
Միացրեք օդորակիչը: Սա ևս չորացնում է օդը՝ ազատելով ավելորդ խոնավությունից։
 
Աղբյուրը
Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…