Հղիության 32-րդ շաբաթ

Հղիության 32-րդ շաբաթ

Քայլելն ավելի է դժվարանում, երեխան շարունակում է ակտիվորեն շարժվել։

Պտղի զարգացում

Պտղի երկարությունը հասնում է 40-42 սմ-ի, կշիռը`մոտ 1800-2000գր-ի: Ի հայտ է գալիս աչքը բոլոր ուղղություններով շարժելու ունակությունը և տեսողական ուշադրությունը: Աչքերը որոշ ժամանակ բաց են և փակվում են քնելիս, գույնը սովորաբար կապույտ է:

Ստեղծվում է ենթամաշկային ճարպաշերտ, ինչի շնորհիվ մաշկային ծածկույթներն ավելի բաց գույն են ստանում: Եղունգները երկարում են: Սկսում է զարգանալ իմունային համակարգը:

Երեխայի հակազդումները

Երեխան հրաշալի լսում է ձայները, որոնցից շատերը սովորական են դարձել՝ մոր անոթներով հոսող արյան ձայնը, նրա սրտի բաբախյունները, շնչառությունը, ձայնը։ Կարողանում է ճանաչել հոր ձայնը, կենցաղային ձայները։ Ահա թե ինչու է կարևոր, որ մայրն այդ շրջանում հաճախ խոսի փոքրիկի հետ և մանկական երգեր երգի։ Ծնվելուց հետո նորածինն անմիջապես ճանաչում է հոր և մոր ձայնը։

Կարդացեք՝ Երեխայի ներարգանդային զարգացումը և նրահետ շփումը նախքան ծնունդը

Գերջրությունը երեսուներկուերորդ շաբաթում

Հարկավոր է ժամանակին բաց չթողնել և չհետաձգել բժշկի այցը։ Երեսուներկուերորդ շաբաթում հաճախ է գերջրություն զարգանում, այն պաթոլոգիա է համարվում։ Պետք չէ խուճապի մատնվել, բժիշկը համապատասխան միջոցներ ձեռք կառնի։

Կարդացեք՝ Գերջրություն

Պլանային ՈւՁՀ

32-33-րդ շաբաթում հաճախ նշանակվում է երրորդ պլանային ՈւՁՀ, որի օգնությամբ բժիշկը գնահատում է երեխայի ներքին օրգանների վիճակը, նրա առաջադրությունը, ստուգում պորտալարի վիճակը, ընկերքի հասունության աստիճանը, պտղաջրի և արգանդի պարանոցի վիճակը։

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղիության ընթացքում պտղի օրգանիզմում կարող են արձանագրվել …

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…