Հղիության 31-րդ շաբաթ

Հղիության 31-րդ շաբաթ

Երեխան օրեցօր ավելի է մեծանում, նոր հմտություններ յուրացնում, մայրը որոշակի անհարմարություններ է զգում, դժվարանում է քայլել և շնչել։

Պտղի զարգացման փուլ

Պտղի երկարությունը 40-42 սմ է, կշիռը`1500-1700գր: Մաշկի մակերեսն առաջվա պես կարմիր է և ծալքավորված: Երազներն զբաղեցնում են քնի ամբողջ ժամանակը: Պտուղը «հանգստանում է» արգանդում: Աչքերը որոշ ժամանակ բաց են և փակվում են քնելիս: Աչքերի գույնը սովորաբար կապույտ է: Ծիածանաթաղանթի գունավորման ունակությունը դեռևս լիովին զարգացած չէ:

Ծիածանաթաղանթի մկանները ռեֆլեկտոր ձևով արձագանքում են լույսին: Դրա վերջնական պիգմենտավորումը տեղի է ունենում ծնվելուց հետո՝ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Վաղաժամ ծննդաբերության դեպքում նորածինը սովորաբար ապրում է համապատասխան խնամքի պայմաններում:

Ի՞նչ կլինի, եթե երեխան հիմա ծնվի

Ամեն օր հասունանում է թոքային հյուսվածքը, ալվեոլային պարկերում էպիթելային բջիջներ են հայտնվում (հատուկ նյութ՝ սուրֆակտանտ արտադրող շերտ)։ Այդ նյութը նորածնին թույլ է տալիս ինքնուրույն կատարել առաջին ներշունչը։ Հասկացա՞ք տարբերությունը։

Կարդացեք՝ Ժամանակից շուտ ծնված երեխաներ

Երեսուներորդ շաբաթում այդ ամենը չկար։ Եթե երեխան ծնվի երեսունմեկերորդ շաբաթում, կենդանի մնալու հավանականությունն ավելի մեծ կլինի, սակայն թոքերը դեռևս լիարժեք զարգացած չեն լինի։

Ինչպե՞ս է իրեն զգում մայրը

Կնոջ քաշն ավելացել է մոտավորապես 9 կգ-ով։ Այդ քաշի մաս են կազմում պտուղը, ընկերքը, պտղաջուրը, մեծացած արգանդը և անոթներում ավելացած արյունը։ Երեխան նույնպես շարունակում է զարգանալ և օրեցօր ավելի մեծ տարածություն է պահանջում։ Արգանդն ավելի է ճնշում մնացած օրգանները, ինչպես նաև ստամոքսը, որի պատճառով այրոց է առաջանում։

Երեսունմեկերորդ շաբաթվա խնդիրները

Այդ շրջանում ի հայտ եկող խնդիրներից են մեջքի ցավը և շնչահեղձությունը։ Մեծանում է երակների վարիկոզ լայնացման հավանականությունը, ուստի չմոռանաք հատուկ գուլպաներ կրելու մասին։ Բացի այդ ամենը, օրգանզիմն ակտիվորեն ռելաքսին հորմոն է արտադրում, որը նպաստում է կոնքի ոսկորների թուլացմանը։ Կոնքային օղն ավելի առաձգական է դառնում՝ նախապատրաստվելով ծննդաբերությանը։

Ճնշում, քաշ, այտուցներ

Քաշի ավելացման թույլատրելի չափն այդ շրջանում շաբաթական 300 գրամն է։ Բնական ճնշումը՝ մինչև 120/70 մմ սս։ Օրգանիզմի պաշտպանական ուժերը երեսունմեկերորդ շաբաթում զգալիորեն թուլանում են, հնարավոր է, որ սնկային հիվանդություն սկսվի։

Հնարավոր է, որ երիկամները չկարողանան լիարժեքորեն վերամշակել հեղուկն ու օրգանիզմից հեռացնել աղերը, ինչի հետևանքով ծայրանդամների այտուցվածություն է առաջանում։ Կանխարգելման նպատակով ոտքերը բարձր դիրքում պահեք, երբ նստում եք։

Կոշիկներն ու հագուստը չպետք է նեղ լինեն, սահմանափակեք աղի օգտագործումը, նվազագույնը 1լ ջուր խմեք օրվա ընթացքում, պարբերաբար մեզի հետազոտություն կատարեք, կոմպրեսիոն գուլպաներ հագեք։

 

Երեխան օրեցօր ավելի է մեծանում, մայրը որոշակի անհարմարություններ է զգում, դժվարանում է քայլել և շնչել։ 

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…